Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ (Ա/Ի)

Վեոլիա Ջուր ՓԲԸ

Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաշվապահություն, Աուդիտ
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
08.07.2026

Նկարագրություն

Ընկերությունը, իր թիմը համալրելու նպատակով, փնտրում է ակտիվ և պատասխանատվության բարձր զգացում ունեցող Հաշվապահ

Պարտականություններ

  • Հաշվապահական հաշվառման իրականացում՝ պահպանելով օրենսդրության պահանջներին համապատասխան հարկային հաշվառման վարման պահանջները;
  • Հայկական Ծրագրեր համակարգով անհրաժեշտ ձևակերպում­ների կատարում՝ համաձայն ՀՀ օրենսդրության և այլ իրավական ակտերի;
  • Հաշվապահության աշխատանքների կանոնակարգում, վերահսկում և ուղղորդում, աշխատակիցների կողմից բարձրացված՝ իրենց գործառույթների շրջանակներում կամ գործառույթների իրականացմանը վերաբերող մասնագիտական հարցերի լուծում և կարգավորում, անհրաժեշտության դեպքում քննարկում ղեկավարի հետ;
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամականացույցով ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող օրենսդրությամբ սահմանված հաշվարկների ու հաշվետվությունների պատրաստում;
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամականացույցով ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացվող օրենսդրությամբ սահմանված հաշվարկների ու հաշվետվությունների համար անհրաժեշտ տեղեկատվության պատրաստում, ստուգում և կազմում;
  • Հաշվապահական հաշվառման համակարգում առկա տեղեկատվության մասով այլ կողմերին տրամադրվող տեղեկատվության պատրաստում ու ներկայացում տնօրինության կողմից սահմանված կարգին և ձևին համապատասխան:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտներում
  • Իր գործառույթների շրջանակներում ֆինանսական և հարկային օրենսդրության իմացություն;
  • Հաշվապահական փաստաթղթերի պահպանման կանոնների իմացություն;
  • Հաշվապահական (ֆինանսական, հարկային, վիճակագրական) հաշվետվության կազմման ձևերը, կարգը և ներկայացման ժամկետները;
  • Հաշվապահական հաշվառման և ֆինանսական կառավարման և այլ ծրագրեր (Հայկական ծրագրեր կամ 1C);
  • Համակարգչային գիտելիքներ (MS Excel, Word, G suite):

Հավելյալ նշումներ

Հասցե՝ ք. Երևան, Ադոնց 6/1
Աշխատաժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ, 09:00–18:00։

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Աբովյան 66
address
Աշխատակիցների քանակ
1001+

Վեոլիա Գրուպը ռեսուրսների օպտիմալացված կառավարման համաշխարհային առաջատարն է: Ամբողջ աշխարհում 218,000 աշխատակիցներով Ընկերությունը նախագծում և տրամադրում է ջրի, թափոնների և էներգիայի կառավարման լուծումներ, որոնք նպաստում են համայնքների և արդյունաբերության կայուն զարգացմանը: Վեոլիայի նպատակն է նպաստել մարդկային զարգացման առաջընթացին՝ հաստատակամորեն հավատարիմ մնալով ՄԱԿ-ի կողմից սահմանված Կայուն զարգացման նպատակներին. հասնել ավելի լավ և ավելի կայուն ապագայի բոլորի համար: Իր բիզնես գործունեությունների տարբեր ուղղությունների միջոցով Վեոլիան օգնում է զարգացնել ռեսուրսների հասանելիությունը, պահպանել առկա ռեսուրսները և համալրել դրանք: Եթե ցանկանում եք նպաստել մարդկության առաջընթացին, միացե՛ք մեր թիմին:

Տեսնել ավելին
Առավելություններ
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Company car
Ծառայողական մեքենա
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում