Հաշվապահ
Կոմպլեկս Սփլայ ՍՊԸ
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է պատասխանատու, ուշադիր և կազմակերպված հաշվապահի ով կմիանա մեր թիմին և կապահովի հաշվապահական ընթացիկ գործառնությունների պատշաճ և ժամանակին իրականացումը։
"Կոմպլեկս Սփլայ" ընկերությունը զբաղվում է հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների համար անհրաժեշտ պարագաների վաճառքով:
Պարտականություններ
-
Էլեկտրոնային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի ձևակերպում։
- Ճշգրտող հաշիվների ձևակերպում և համապատասխան հաշվապահական գրանցումների իրականացում։
- Արտադրական գործընթացների հետ կապված հաշվապահական գործառնությունների ձևակերպում։
- Ի-Մարկ (E-Mark) համակարգի միջոցով QR կոդերի պատվիրում և հարակից գործառնությունների իրականացում։
- Դրամարկղային գործառնությունների իրականացում
- Հաշվապահական փաստաթղթաշրջանառության վարում և փաստաթղթերի պատշաճ ձևակերպման ապահովում։
- Ընկերության գործունեությունից բխող այլ ընթացիկ հաշվապահական գործառույթների և անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարությունների իրականացում ։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ /առնվազն 1 տարի/
- ՀԾ-Հաշվապահ ծրագրի վարժ իմացություն
- MC Office և Microsoft Excel-ի իմացություն
- 1C ծրագրի իմացություն/ցանկալի է/
- Հարկային էլեկտրոնային համակարգերի հետ աշխատելու հմտություններ։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ներկայացնել իրենց CV-ն՝ նշելով «Հաշվապահ» հաստիքի համար
- Աշխատանքի գրաֆիկ՝ հնգօրյա/վեցօրյա/ աշխատանքային շաբաթ
- Աշխատանքի վայրը՝ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ։
- Աշխատավարձ 240.000-280.000դրամ
Մենք Կոմպլեքս Սփլայն ենք, HoReCa ոլորտի սպառվող ապրանքների և նյութերի ամենամեծ և փորձառու մատակարարը։ Մենք ունենք ավելի քան 5000 ք.մ. պահեստային տարածքներ և առաքման սեփական ծառայություն, որոնք աշխատում են ժամանակակից ու առաջադեմ ծրագրային ապահովումով.
Մատակարարների աշխարհագրությունը ներառում է Չինաստան, Ռուսաստան, Բելառուս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Իրան, իսկ մեր մասնաճյուղերը հաջողությամբ գործում են նաև Ռուսաստանում, Ղազախստանում և Վրաստանում։
Ամենակարևորը, մենք ունենք կայացած ու ընկերասեր թիմ, որի անդամները միշտ պատրաստ սատարել և աջակցել մեր նորեկներին։
Բարի գալուստ։