Հաշվապահ
Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ
Նկարագրություն
Alpha Food Service-ը փնտրում է կազմակերպված, նախաձեռնող և վերլուծական մտածողությամբ հաշվապահ, ով կապահովի ընկերության հաշվապահական հաշվետվությունների, հաշվառման և համապատասխան վարչարարական գործընթացների արդյունավետ իրականացումը՝ պահպանելով տվյալների ճշգրտությունն ու աշխատանքների սահմանված ժամկետները։
Պարտականություններ
- Վիճակագրական և այլ պարտադիր հաշվետվությունների պատրաստում,
- Ներմուծումների և ապրանքների դրոշմավորման հետ կապված գործընթացների կազմակերպում,
- Ընկերության ակտիվների և գույքի հաշվառման գործընթացների վարում,
- Հարկային հաշիվների, հաշիվ-ապրանքագրերի և համապատասխան փաստաթղթերի մուտքագրում և համակարգում,
- Հաշվապահական փաստաթղթաշրջանառության կազմակերպում և համապատասխան տեղեկատվության ճշգրտության ապահովում,
- Տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցություն՝ անհրաժեշտ տվյալների և տեղեկատվության հավաքագրման նպատակով։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, հաշվապահության կամ տնտեսագիտության ոլորտում,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության կամ հարակից ոլորտներում,
- Հարկային և վիճակագրական հաշվետվությունների պատրաստման գործընթացների իմացություն,
- Հաշվապահական հաշվառման և փաստաթղթաշրջանառության սկզբունքների իմացություն,
- MS Office, 1C ERP և Tax Service համակարգերի լավ իմացություն,
- Վերլուծական մտածողություն, համակարգված աշխատելու և միաժամանակ մի քանի գործընթաց կազմակերպելու կարողություն,
- Բարձր պատասխանատվություն, ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, ժամերը՝ 9։00-18։00։
Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։
Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։
Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։
Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։
2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։