Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
18.12.2026

Նկարագրություն

«Գալաքսի» Ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Մեգա Ֆուդ» Ընկերությունը փնտրում է վերլուծական մտածողությամբ, նախաձեռնող հաշվապահի:

Պարտականություններ

  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում, մուտքագրում, փաստաթղթաշրջանառության վարում,
  • Ընթացիկ հաշիվների վարում,
  • Հաշվապահական ձևակերպումների իրականացում,
  • Հաշիվ-ապրանքագրերի պատրաստում,
  • E-invoicing հաշիվների դուրսգրում,
  • Ապրանքների մուտքերի և ելքերի վարում,
  • Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլում հաշվապահական հաշվառման հաշիվներում,
  • Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում,
  • Հաշվետվությունների կազմում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
  • Հարկային Օրենսդրության գերազանց իմացություն,
  • 1C / ERP և ՀԾ հաշվապահական ծրագրերի իմացություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության բնագավառում,
  • Excel-ի լավ իմացություն
  • Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Արշակունյաց 25/1, 2-րդ հարկ
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
+374 55 200144

«Մեգա Ֆուդ» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին որպես հրուշակեղեն և սննդամթերք ներկրող և մատակարարող ընկերություն: Արդեն 2002 թվականից սկսել է լայնորեն զարգացնել սեփական մատակարարման ցանցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ զուգահեռ համագործակցելով նոր գործընկերների հետ և մեծացնելով սպառողին ներկայացվող ապրանքատեսակների քանակը: Ապրանքաշրջանառությունը աճում է շատ արագ: 2018 թվականին ներմուծման ծավալը կազմել է 7000 տոննա:

«Մեգա Ֆուդ» ընկերությունը, համատեղելով իր գիտելիքներն ու փորձը գնումների եւ իրացման ոլորտում, տարիների ընթացքում դարձել է հրուշակեղենի եւ սպառողական ապրանքների ներկրման առաջատար մատակարար: Հանդիսանում է շուրջ 30 ապրանքանիշների ներկայացուցիչը Հայաստանում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում