Հաշվապահ
Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ
Նկարագրություն
«Փարվանյան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահների։
«Փարվանյան Քոնսալթինգ» ընկերությունն իր գործունեության 13 տարիների ընթացքում հասցրել է ունենալ մեծ ձեռքբերումներ և վստահելի գործընկերներ ոչ միայն հայաստանյան, այլ միջազգային շուկաներում և եթե դու փնտրում ես աշխատանք, որը կտա քեզ մեծ հնարավորություններ և արտոնություններ ապա կարող ես դիմել հեց մեզ։
Պարտականություններ
- Խմբի ղեկավարի բանավոր և գրավոր հանձնարարությունների իրականացում,
- Հաշվապահական և հարկային ավտոմատացված համակարգերում ձևակերպումների և գրանցումների իրականացում,
- Իր անմիջական գործառույթների շրջանակներում Պատվիրատուների հետ հաղորդակցության ապահովում,
- Թղթային և էլեկտրոնային համապատասխան փաստաթղթաշրջանառության վարում, պահպանում,
- Հաշվապահական հաշվառման վարում՝ կրնկակի գրանցման եղանակով՝ գործող հաշվային պլանին համապատասխան,
- Բանկային փոխանցումների հետ կապված համապատասխան գործառնությունների իրականացում, բանկային քաղվածքների գրացումներ ՀԾ հաշվապահական ծրագրում,
- Վաճառքների ծրագրային ձևակերպումների իրականացում,
- Հիմնական միջոցների և ոչ նյութական արժեքների հաշվառման իրականացում,
- Սահմանված կարգով Պատվիրատուի անձնակազմի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հաշվարկում և համապատասխան ձևակերպումների արտացոլում հաշվապահական ծրագրում,
- Պատվիրատուի ներմուծումների և արտահանումների ծրագրային ձևակերպումների իրականացում,
- Հաշվետվությունների հանձնում ՀՀ ՊԵԿ,
- Պաշտոնից բխող այլ աշխատանքներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
- Համափատասխան մասնագիտական աշխատանքային փորձ,
- ՀՀ հարկային օրենսդրության միջին իմացություն,
- ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն,
- Արագ կողմնորոշվելու, հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություն,
- Թիմում աշխատելու ունակությու ընկերություն,
- Օտար լեզվի իմացություն։
Հավելյալ նշումներ
Ընկերությունը տրամադրում է՝
- Մասնագիտական ապահովագրություն, վերահսկողության և պատասխանատվության հստակ մեխանիզմներ,
- Մասնագիտական կարողությունների մշտական զարգացման հնարավորություն,
- Եռամսյակային բոնուսներ ստանալու հնարավորություն,
- Հավելյալ վճարովի արձակուրդի օրեր։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկով երկուշաբթի-ուրբաթ 09։00-ից 18։00։
Բոլոր արտոնությունները և փոխհատուցումները կքննարկվեն հարցազրույցի ժամանակ։
«Փարվանյան քոնսալթինգ»- ի հիմքում ընկած է, առաջին հերթին, մարդակենտրոնությունը,-ասում է «Փարվանյան քոնսալթինգ»- ի գլխավոր տնօրեն՝ Մհեր Փարվանյանը։
Մեր նպատակներն են՝
- Որակյալ ծառայությունների մատուցում` ոլորտի զարգացմանը համահունչ,
- Որակյալ կադրերի ներգրավում,
- Հաճախորդների ցանցի ընդլայնում,
- Կազմակերպության բրենդի շարունակական զարգացում,
- Հաճախորդների դրական արձագանքի մշտական առկայություն։