Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ

Premium Machinery Armenia

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
27.11.2026

Նկարագրություն

Պրեմիում Մաշիների Արմենիան աշխատանքի է հրավիրում մոտիվացված թիմի անդամի՝ հաշվապահի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Պարտականություններ

  • աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկ, դրանց բանկային փոխանցումներ և եկամտային հարկկի հաշվարկի կազմում հարկային համակարգում
  • Կատարել բանկային քաղվածքների գրանցում, ապահովել ճիշտ արտացոլում և իրականացնել դեբիտորների օրական փոխմարումները։
  • Մուտքագրել ներմուծվող նյութերը՝ հիմնվելով մաքսային հայտարարագրերի վրա, ապահովել քանակների, արժեքների և հարկերի ճշգրիտ հաշվառում։
  • Կատարել տեղական շուկայից ձեռք բերված նյութերի մուտքագրում, ստուգել ուղեկցող փաստաթղթերի ճշգրտությունը և համապատասխանությունը ներքին կանոններին։
  • Գրանցել տեղական մատակարարների հաշիվներն ու ծառայությունների ակտերը, ապահովել ժամանակին և ճիշտ հաշվառում։
  • Ամսվա ավարտին ստուգել և վերահսկել ներմուծման հետ կապված հարկերի հաշվարկները և դրանց ճիշտ արտացոլումը հաշվներում։
  • Աջակցել ամսվա փակման աշխատանքներին՝ պատրաստելով անհրաժեշտ հաշվեգրումներ եվ ստուգումներ։
  • Պահպանել ներմուծման, գնումների և մատակարարների հաշվառման հետ կապված փաստաթղթերի ամբողջական և ճիշտ արխիվացում։
  • Համագործակցել գնումների, լոգիստիկայի և ֆինանսական բաժինների հետ՝ ապահովելու համար հաշվապահական տվյալների ամբողջականությունն ու ճշգրտությունը։
  • Կատարել գլխավոր հաշվապահի կողմից տրված այլ հաշվապահական առաջադրանքներ։

Պահանջներ

  • Բակալավրի աստիճան, ցանկալի է մասնագիտական,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ոլորտում,
  • ՀՀ հարկային օրենսդրության իմացություն,
  • Հայերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • Գործունեությունը կազմակերպելու և պլանավորելու կարողություն,
  • Ինքնուրույն աշխատելու և վերլուծելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9:30 - 18:30։

Ընկերության մասին
address
Հասցե
Yerevan, 0072, 101/1 Artashat Highway
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
060697777

«Premium Machinery Armenia»-ն վրացական հոլդինգ «Tegeta Motors»-ի դուստր ընկերությունն է: PMA-ն այսօր հանդիսանում է շինարարական, գյուղատնտեսական սարքավորումների հետևյալ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ JCB, Renault, Fendt, Zetor և այլն:

Ընկերությունը նաև անցել է կորպորատիվ և մանրածախ հաճախորդներին ավտոմոբիլային ապրանքների և ծառայությունների ամբողջական տեսականի առաջարկելու հաջող ճանապարհ: Ընկերությունը գործունեություն է ծավալում թեթև և ծանր մեքենաների ախտորոշման և վերանորոգման, քսանյութերի, անվադողերի, պահեստամասերի և այլնի վաճառքով։ Վաճառքն իրականացվում է մանրածախ, B2B և մեծածախ ուղիներով։

PMA-ն այն ընկերությունն է, որը կենտրոնացած է շարունակական զարգացման և կատարելագործման վրա:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում