Հաշվապահ
Արեգակ Կոնյակի գործարան
Աշխատավայր`
Արտաշատ
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Ոլորտ`
Արտադրություն, Գործառնություն
Նկարագրություն
Արեգակ կոնյակի գործարանին անհրաժեշտ է հաշվապահ:
Պարտականություններ
- Իրականացնել հումքի, նյութերի, պատրաստի արտադրանքի և այլ նյութական արժեքների հաշվառումը՝ ապահովելով տվյալների ճշգրտությունն ու ամբողջականությունը։
- Ապահովել հաշվապահական փաստաթղթերի (մուտքի և ելքի փաստաթղթեր, հաշիվ-ապրանքագրեր, պայմանագրեր և այլն) ճիշտ ձևակերպումը, ստուգումն ու հաշվառումը։
- Ապահովել հաշվապահական ծրագրերում տվյալների ճիշտ և ժամանակին մուտքագրումը, ինչպես նաև վերահսկել հաշվառման տվյալների ճշգրտությունը։
- Իրականացնել արտադրության ծախսերի և արտադրանքի ինքնարժեքի հաշվարկը՝ ըստ սահմանված հաշվառման կարգի։
- Հիմնական միջոցների ձևակերպում, հաշվառում
- Կատարել Գլխավոր հաշվապահի կողմից տրված այլ հանձնարարություններ՝ պաշտոնի գործառույթների շրջանակում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ֆինանսական, տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում),
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ՝ որպես հաշվապահ,
- Ռուսերենի գերազանց իմացություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն՝ ՀԾ հաշվապահ 9, MS Office` Excel, Word, E-mark
- Վերլուծական և համադրական մտածողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն դետալների նկատմամբ,
- Թիմում արդյունավետ համագործակցության ունակություն:
Հավելյալ նշումներ
- Արեգակ կոնյակի գործարանը գտնվում է Արարատ մարզի Դալար համայնքում:
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա՝ 9:00-ից 17:30։
- Ընկերությունը ապահովում է աշխատակիցների տեղափոխությունը Երևանից գործարան և հակառակ ուղղությամբ: