Հաշվապահ
Հոմեռ | Homer
Նկարագրություն
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կմիանա ընկերության հաշվապահական թիմին:
Պարտականություններ
- Ապրանքների մուտքերի իրականացում և հաշվապահական ձևակերպում։
- Ծառայությունների մուտքերի իրականացում և հաշվապահական ձևակերպում
- Հարկային փաստաթղթերի դուրսգրում Taxservice, ՀԾ հաշվապահ համակարգերով։
- Պահեստից ելքերի և տեղաշարժերի գրանցում։
- Վաճառքների և վերադարձերի հաշվապահական ձևակերպումների իրականացում։
Պահանջներ
- Հաշվապահական հաշվառման գործառույթների հստակ իմացություն։
- ՀԾ հաշվապահ և ՀԾ Առևտուր ծրագրերի տիրապետում։
- Taxservice համակարգի իմացություն։
- MS Office-ի լավ իմացություն։
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն։
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։
- Բարձր պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
Homer-ը՝ նախկինում ՎԱԿ Գրուպը, հիմնադրվել է 2002 թվականին, Երևանում: Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվել է շինանյութի մանրածախ առևտրով: Հետագայում, ընդլայնվելով, 2004 թվականից շինանյութ և դեկորատիվ պարագաներ է ներմուծում աշխարհի տարբեր երկրներից, և արդեն 2008 թվականից կազմակերպությունը հայտնվում է երկրի խոշոր հարկատուների ցանկում:
Այսօր Homer-ը ներկայանում է Հալաբյան 36/2 և Մազմանյան 1/1 հասցեներում: