Հաշվապահ
Եվրասիա ԲՀԿ
Նկարագրություն
Փնտրում ենք պատասխանատու, ուշադիր և նպատակասլաց հաշվապահի՝ մեր թիմին միանալու և ընկերության ամենօրյա ֆինանսահաշվապահական գործառույթներն իրականացնելու համար:
Պարտականություններ
-
Սկզբնական հաշվառման փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագրեր, ընդունման-հանձնման ակտեր) կազմում, ստուգում և մուտքագրում ծրագիր:
- ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն։
- Աուդիտորական ստանդարտների և մասնագիտական էթիկայի իմացություն։
-
Բանկային գործառնությունների իրականացում, բանկային քաղվածքների ձևակերպում:
-
Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վարում, ակտերի ճշգրտում և վերահսկում:
-
Աջակցություն գլխավոր հաշվապահին աշխատավարձերի հաշվարկման և հաշվետվությունների կազմման գործընթացում:
-
Անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության ապահովում և արխիվացում:
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն (ֆինանսական, հաշվապահական կամ տնտեսագիտական ոլորտում):
-
Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ:
-
ՀԾ (Հայկական Ծրագրեր) ծրագրի պարտադիր իմացություն:
-
MS Office ծրագրերի (հատկապես Excel և Word) լավ իմացություն:
-
Ռուսերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
-
ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության հիմնական դրույթների իմացությունը ցանկալի է:
-
Թվերի և մեծ ծավալի ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն:
-
Ուշադրություն մանրուքների նկատմամբ և պատասխանատվության բարձր զգացում: