Հաշվապահ
ՍԻ ՓԻ ԷՍ Էներջի Գրուպ ՍՊԸ
Նկարագրություն
Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, պատասխանատու եք և ցանկանում եք աշխատել կայուն ու զարգացող թիմում, ապա միացեք մեզ՝ որպես հաշվապահ
Պարտականություններ
- Կատարել հաշվապահական հաշվառման վարում,
- Պաշտոնից և աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ հարակից պարտականությունների իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,
- Համակարգչային գիտելիքներ (MS Office),
- Տվյալների հետ ճշգրիտ և արագ աշխատելու կարողություն,
- Թիմային աշխատանքի, լսելու և հաղորդակցվելու ունակություններ,
- Սովորելու և արագ ընկալելու ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և գաղտնապահություն։
Հավելյալ նշումներ
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք,
- Մրցակցային աշխատավարձ,
- Մասնագիտական զարգացման և առաջընթացի հնարավորություն,
- Բարենպաստ աշխատանքային միջավայր։
Ընկերությունն իր գործունեությունը սկսեց 1992 թվականին, երբ Հայաստանի վառելիքաէներգետիկային համալիրը սուր ճգնաժամի մեջ էր: Հայկական ատոմային էլեկտրակայանի փակումով երկիրը զրկվեց էներգետիկ ռեսուրսներից, երկաթուղային շրջափակման հետևանքով փակվեցին էներգակիրների ներկրման այլընտրանքային ուղիները: Շուկան լցվեց անորակ վառելանյութով, որի մատակարարումն անկանոն էր: Գործնականում բացակայում էին հատուկ սարքավորումներով հագեցած բենզալցակայաննները, ծաղկում էր ապրում կենցաղային տարաներով բենզինի եվ դիզելային վառելիքի այսպես կոչված <փողոցային վաճառքը>: Հետխորհրդային իրականությունում տիրող անկայուն իրավիճակի պայմաններում, երբ նորանկախ պետությունները սկսեցին սեփական տնտեսություն ստեղծել, CPS-ն իր առջև գլխավոր նպատակներ դրեց, որոնք էլ մտան նրա հետագա գործունեության հիմնական ռազմավարական ուղղությունների մեջ:
CPS-ը կատարում է հաճախորդների, գործընկերների եվ պետության առջև ստանձնած իր պարտավորությունները:
CPS-ն օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ ընկերությունն իր ձեռքը պահում է վառելանյութի համաշխարհային շուկայի զարկերակի վրա, հետևում է տենդենցներին եվ կիրառում դրանք սեփական գործունեության ընթացքում: