Հաշվապահ
Դուետ Քոմփանի
Նկարագրություն
«Դուետ Քոմփանի» ընկերությունը փնտրում է պատասխանատու և հաշվետարի, ով կմիանա ընկերության հաշվապահական թիմին և կաջակցի հաշվապահական փաստաթղթաշրջանառության և ընթացիկ հաշվառման աշխատանքների պատշաճ իրականացմանը։
Պարտականություններ
- «ՀԾ Վաճառքների կառավարում» ծրագրով աշխատանքների իրականացում։
- Պատվերների փաստաթղթաշրջանառության փաթեթների կազմում և վարում։
- Հաշիվների դուրսգրում և համապատասխան փաստաթղթերի ձևակերպում։
- Ապրանքային և ֆինանսական մնացորդների պարբերական ստուգում և վերահսկում։
- Հաշվապահական տվյալների մուտքագրում, մշակում և համակարգում։
- Հաշվապահական փաստաթղթերի պատշաճ ձևակերպման և շրջանառության ապահովում։
- Հաշվապահական հաշվառմանն առնչվող ընթացիկ այլ աշխատանքների իրականացում։
Պահանջներ
- Համակարգչային ծրագրերի, մասնավորապես՝ MS Office փաթեթի լավ իմացություն։
- «ՀԾ-Վաճառքի կառավարում» ծրագրի լավ իմացություն։
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն։
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ,
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ` 16:00-23:00:
- Աշխատավարձ` նախնական 250.000֏
- Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, 48 շինություն
<<Դուետ Քոմփանի >> ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։
Ընկերությունը զբաղվում է սուրճի և թեյի արտադրությամբ, մանրամեծածախ վաճառքով, ինչպես նաև սուրճի և թեյի հումքի մեծածախ վաճառքով՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ։
Ընկերության տարածքում գործում է նաև սուրճի և թեյի մասնագիտացված հումքերի խանութ։
Կազմակերպությունում աշխատում է ավելի քան 200 աշխատակից։