Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ

Next Gen Sports

Աշխատավայր` Ավան, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
11.10.2026

Նկարագրություն

Մեր թիմը փնտրում է փորձառու, պատասխանատու և մանրուքների նկատմամբ ուշադիր Ավագ Հաշվապահի, ով պատրաստ է ստանձնել ընկերության հաշվապահական գործընթացների արդյունավետ վարումն ու վերահսկողությունը: Պաշտոնի հիմնական նպատակն է ապահովել հաշվապահական և հարկային հաշվառման անխափան ընթացքը՝ ՀՀ օրենսդրությանը, ընկերության քաղաքականությանը և Գլխավոր հաշվապահի ուղղորդումներին համապատասխան:

Պարտականություններ

  • Իրականացնել և վերահսկել ընկերության հաշվապահական ընթացիկ գործառնությունները՝ ապահովելով ՀՀ օրենսդրական պահանջների և ներքին քաղաքականության պահպանումը:

  • Ապահովել սկզբնական հաշվապահական փաստաթղթերի (մուտքի/ելքի փաստաթղթեր, հաշիվ-ապրանքագրեր, պայմանագրեր) ճշգրիտ ձևակերպումը, ստուգումն ու հաշվառումը:

  • Ակտիվորեն մասնակցել ամսական, եռամսյակային և տարեկան հարկային ու ֆինանսական հաշվետվությունների կազմման և սահմանված ժամկետներում ներկայացման գործընթացին:

  • Ապահովել հաշվապահական ծրագրերում տվյալների ժամանակին և անսխալ մուտքագրումը, իրականացնել հաշվառման տվյալների մշտական մոնիթորինգ:

  • Իրականացնել արտադրական ծախսերի վերլուծություն և արտադրանքի ինքնարժեքի ճշգրիտ հաշվարկ՝ սահմանված նորմերի համապատասխան:

  • Մասնակցել ներքին և արտաքին աուդիտորական ստուգումների նախապատրաստմանը՝ ապահովելով պահանջվող տեղեկատվության և փաստաթղթերի տրամադրումը:

  • Ապահովել հաշվապահական փաստաթղթերի պատշաճ պահպանումն ու արխիվացումը՝ ընկերության ընթացակարգերին համապատասխան:

  • Կատարել Գլխավոր հաշվապահի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (Ֆինանսներ, Հաշվապահություն, Էկոնոմիկա կամ հարակից ոլորտներ):
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում (սրճարանի և խանութի հաշվապահության փորձը կդիտարկվի որպես առավելություն):
  • ՀՀ հարկային, աշխատանքային և հարակից օրենսդրության խորացված իմացություն:
  • ՀԾ-Հաշվապահ և MS Excel ծրագրերի գերազանց տիրապետում:
  • Վերլուծական մտածողություն, բարձր պատասխանատվություն, սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն:

Հավելյալ նշումներ

  • Նախատեսվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ։
  • Աշխատանքը Juventus Academy Armenia-ում է։
  • Հասցեն՝ Ավան, Աճառյան 20/4։

Next Gen Sports is a unique business in the world of sports, encompassing ventures in sports academies, professional athletes' management, sports technology, sports marketing and esports.

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում