Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ

SZ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
27.09.2026

Նկարագրություն

Փնտրում ենք հաշվապահ՝ մեր ֆինանսական թիմը համալրելու համար:

Պարտականություններ

  • ապրանքանյութական արժեքների մուտքագրում և հաշվառում 1C ծրագրում, ապրանքների ինքնարժեքի հաշվարկ,
  • հարկային հաշիվների, ճշգրտող հաշիվների և դուրսգրման ակտերի ձևակերպում e-Invoicing համակարգով,
  • հարկերի և աշխատավարձերի հաշվարկ,
  • ապրանքների գրանցում և կոդավորում GS1 (Barcode) և e-mark համակարգերում,
  • տեղական և արտասահմանյան վճարումների պատրաստում և իրականացում,
  • դրամարկղային գործառնությունների վերահսկում,
  • դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, ինչպես նաև մատակարարների և գնորդների հետ փոխհաշվարկների վերահսկում,
  • տեղական և արտասահմանյան հաճախորդների հետ պայմանագրերի կազմում, համաձայնեցում և վարում։

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ հարակից ոլորտում,
  • հաշվապահի աշխատանքային փորձ՝ առնվազն 2 տարվա
  • 1C, Excel և e-Invoicing համակարգերի լավ իմացություն,
  • ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի իմացություն,
  • հաշվարկների նկատմամբ բարձր ճշտություն և ուշադրություն,
  • վերլուծական մտածողություն և պատասխանատվություն,
  • ինքնուրույն աշխատելու և աշխատանքները սահմանված ժամկետներում կազմակերպելու կարողություն։

Հավելյալ նշումներ

  • կայուն աշխատանք և երկարաժամկետ համագործակցություն,
  • աշխատանք զարգացող ընկերությունում,
  • մասնագիտական զարգացման հնարավորություն,
  • աշխատավարձը քննարկվում է կախված թեկնածուի փորձից և մասնագիտական հմտություններից։

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի–ուրբաթ՝ 10:00–18:00, շաբաթ՝ 10:00–16:00

Ընկերության մասին
address
Հասցե
Yerevan Grigor Hasratyan St., 13/1 Building
address
Աշխատակիցների քանակ
16-50

«Էսզեթ Ֆարմա» ՍՊԸ-ն հանդիսանում է ատամնաբուժական և ատամնատեխնիկական սարքավորումների ու նյութերի մատակարարման ոլորտի առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և իր գործունեության ողջ ընթացքում հետևողականորեն զարգացրել է իր մասնագիտական ներուժն ու կարողությունները՝ ապահովելով ոլորտի արդիական պահանջներին համահունչ և նորարարական լուծումներ։

Ընկերությունը համագործակցում է միջազգային հեղինակավոր արտադրողների հետ՝ ապահովելով բարձր որակի, հավաստագրված և ժամանակակից արտադրանքի լայն տեսականի։ Մեր նպատակն է նպաստել ատամնաբուժության և ատամնատեխնիկական ծառայությունների շարունակական զարգացմանը Հայաստանում՝ առաջարկելով վստահելի և նորարարական լուծումներ։

Կուտակած բազմամյա փորձը, մասնագիտական թիմը և գործընկերների վստահությունը հանդիսանում են «Էսզեթ Ֆարմա» ՍՊԸ-ի կայուն զարգացման և ոլորտում առաջատար դիրքի պահպանման հիմքը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում