Հաշվապահ
Տ-ՄԵՏԱԼ ՓԲԸ
Նկարագրություն
Տ-Մետալ ՓԲ ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատվության զգացումով օժտված հաշվապահի:
Պարտականություններ
- Հաշվապահական փաստաթղթերի և փաստաթղթաշրջանառության ձևակերպում, պահպանում,
- Պահեստից ապրանքի ելքի մուտքի վերահսկում,
- Վաճառքի գործարքների ձևակերպումներ (ՀԾ-հաշվապահ, Taxservice),
- Արտահանման/ներմուծման հաշվապահական փաստաթղթերի ձևակերպումներ,
- Մաքսային ձևակերպումների հաշվապահական փաստաթղթերի կազմում,
- Բանկային հաշիվների ձևակերպումներ,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում։
Պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն ֆինանսական կամ հարակից ոլորտներում,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
- Հարկային օրենսդրության իմացություն,
- MS Excel-ի իմացություն,
- ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն,
- Կազմակերպչական և վերլուծական հմտություններ,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն։
Հավելյալ նշումներ
- Արտադրական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա՝ 10։00-19։00։
Տ-Մետալ ՓԲ ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին։ Ընկերությունը զբաղվում է սև մետաղների ձուլմամբ և վերջնական արտադրանքի ստացմամբ։ Նախատեսվում է սև մետաղների վերամշակումից ստացված հեղուկ պողպատից շարունակական ձուլման արդյունքում ստանալ ձուլածոներ, երկրորդ փուլում՝ գլանաձողեր՝ շինարարությունում օգտագործելու համար։