Նկարագրություն
Կազմակերպությունը 2015 թվականից գործունեություն է ծավալում զբոսաշրջային ոլորտում։ Ընկերությունը փնտրում է Հաշվապահ ֆինանսական կառավարման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվապահական հաշվառման իրականացման հետ կապված բոլոր գործառույթների համար։
Պարտականություններ
- Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը՝ հաշվի առնելով զբոսաշրջային ոլորտի յուրահատկությունները (գործակալական, միջազգային, ծառայությունների մատուցման պայմանագրեր)
- Ապահովել աշխատակազմի աշխատավարձի և այլ վճարների հաշվարկման աշխատանքները
- Ապահովել աշխատողների վերաբերյալ անհատական հաշվետվությունների կազմումը և ներկայացումը
- Կազմել և ձևակերպել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր և այլ իրավական ակտեր
- Ապահովել կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգումը և հաշվառումը
- Ապահովել գործուղման նպատակով տրված առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունների ընդունումը
- Հարկային ստուգումների ընթացքում կատարել շահերի պաշտպանություն
- Կատարել տեղական և արտասահմանյան գործընկերների պարտքերի հաշվառում
- Համակարգել ներքին և արտաքին գործարքները
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների բնագավառում,
- Ֆինանսական կառավարման, հաշվապահության, բյուջեի կազմման, հաշվետվությունների պատրաստման առնվազն 2-ամյա փորձ,
- Հարկային օրենսդրության իմացություն
- Ֆինանսական և/կամ հաշվապահական հաշվառման ծրագրերի (ՀԾ և այլ), ինչպես նաև ֆինանսական տվյալների վերլուծության իմացություն,
- Համակարգչային գրագիտություն (առնվազն` Word, Excel, PowerPoint):
Travel to Armenia with Leading Tour Agency and create an unforgettable trip! Jan Armenia Tours & Travel is an incoming travel company, established in 2015. We organize Daily Group Trips, Private Tours, Multi-Day packages, Transfers, Accommodation rentals, and more. During these 8 years, Jan Armenia Tours & Travel has realized many unique ideas for tours and it guides you into the places that only local people know! Our modern vehicles are equipped with A/C & WI-Fi. Our service includes 24/7 support in Russian, English & Arabic. Travel to Armenia & make some fantastic memories from Armenia! 1000 + Excellent reviews from clients on various websites.