Հաշվապահ
Level Print Studio
Նկարագրություն
Level Print-ը փնտրում է հաշվապահ։
Մեր թիմին միանալու համար փնտրում ենք փորձառու և պատասխանատու հաշվապահ, ով կստանձնի ընկերության հաշվապահական և ֆինանսական գործընթացների արդյունավետ կազմակերպումն ու վերահսկումը։
Պարտականություններ
- Ապահովել ընկերության հաշվապահական գործառնությունների իրականացումը՝ ՀՀ օրենսդրության, ընկերության հաշվառման քաղաքականության և Գլխավոր հաշվապահի ցուցումների համաձայն։
- Իրականացնել հումքի, նյութերի, պատրաստի արտադրանքի և այլ նյութական արժեքների հաշվառումը՝ ապահովելով տվյալների ճշգրտությունն ու ամբողջականությունը։
- Ապահովել հաշվապահական փաստաթղթերի (մուտքի և ելքի փաստաթղթեր, հաշիվ-ապրանքագրեր, պայմանագրեր և այլն) ճշգրիտ ձևակերպումը, ստուգումն ու հաշվառումը։
- Իրականացնել աշխատավարձերի, հավելավճարների, պահումների, հարկերի, արձակուրդայինների և այլ վճարումների հաշվարկն ու հաշվառումը։
- Մասնակցել հարկային հաշվետվությունների կազմման և սահմանված ժամկետներում ներկայացման գործընթացին։
- Մասնակցել ամսական, եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունների պատրաստմանը։
- Ապահովել հաշվապահական ծրագրերում տվյալների ճիշտ և ժամանակին մուտքագրումը, ինչպես նաև վերահսկել հաշվառման տվյալների ճշգրտությունը։
- Աջակցել հաշվապահական գործընթացների և ընթացակարգերի կատարելագործման աշխատանքներին։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ հարակից ոլորտում,
- ՀԾ-Հաշվապահ ծրագրի իմացություն,
- Հաշվապահական հաշվառման բազային գիտելիքներ,
- Համակարգչային գրագիտություն (MS Office),
- Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
Where printing transforms into art.
Level Print has been crafting exceptional printed materials since 2019. Every project begins with a deep understanding of your needs, ensuring we deliver solutions as unique as your brand.
Though based in Yerevan, our reach extends internationally. Whether you're a small business, a large corporation, or an individual, Level Print is here to help you stand out and leave a lasting impression.
Our Services
Graphic Design
The design can be provided by you or created by our team.
Pre-Printing
・Box Drafts
・File Preparation
・Page Layout
Printing
・Wide-format Printing
・Digital Printing
・Offset Printing
Post-Printing
・Lamination
・Digital Foiling
・Hot Stamping
・Digital Embossing
・UV Varnishing