Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 160,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Ցերեկային հերթափոխ
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
31.08.2026

Նկարագրություն

Հաշվապահ - Հաշվետար | OMO Թեյարան - Ռեստորան

Մենք փնտրում ենք հմուտ, պատասխանատու և թվային վերլուծություններում հետաքրքրասեր մասնագետի, ով կիրականացնի ամբողջական հաշվապահական հաշվառման վարում և Կկազմակերպի ու կկատարելագործի թեյարան-ռեստորանի ֆինանսական և օպերացիոն աշխատանքները:

Եթե սիրում եք թվերը, վերլուծությունները և տրամաբանությունը, ինչպես նաև կարողանում եք ստեղծել համակարգված մոտեցումներ, ուրախ կլինենք աշխատել ձեզ հետ։ 😊

Մեր Մասին

OMO-ն թեյարան-ռեստորան է, որը համադրում է համեղ ուտեստները, ֆիրմային խմորեղենը, աշխարհի լավագույն թեյերը և ջերմ հյուրընկալությունը։ Մենք գործում ենք «Համ և Ջերմություն» կարգախոսի ներքո՝ հիմնվելով Omotenasi-ի հյուրընկալության սկզբունքների վրա։

Պարտականություններ

  • Հարկային, ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարում։
  • Օպերացիոն աշխատանքների իրականացում՝ ռեստորանային ժամանակակից Iiko CRM ծրագրի օգնությամբ (մուտքեր, ելքեր, դրամարկղի վերահսկողություն, անալիտիկ վերլուծություններ և հաշվետվություններ․ )։
  • Հարկային հաշիվների էլեկտրոնային մուտքագրում և դուրս գրում։
  • Մատակարարների և գործընկերների հետ հաշվարկների վարում։
  • Աշխատավարձային հաշվարկների վերահսկում և վճարումների կազմակերպում։
  • Ֆինանսական գործընթացների մշտական գնահատում, կատարելագործում և վերլուծություններ։

Պահանջներ

  • Ֆինանսական, հաշվապահական կամ մաթեմատիկական կրթություն։
  • Iiko , 1C, Excel և այլ բազային ծրագրերի իմացություն ․
  • Կազմակերպչական և վերլուծական մտածողություն։
  • Թիմում աշխատելու ունակություն և ճկունություն փոփոխվող պայմաններում։

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք

  • Հարմարավետ աշխատանքային պայմաններ՝ ջերմ և աջակցող թիմում։
  • Կորպորատիվ զեղչեր
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ։

📩 Ինչպես դիմել
Ուղարկեք ձեր ռեզյումեն կից նկարով և ուղեկցող նամակով։ Ռեզյումեն ուղարկել հայերեն լեզվով՝ վերնագրում նշելով հետաքրքրող հաստիքը։

Մեզ հետաքրքիր աշխատանք է սպասվում։


📍 Հասցե՝ Կոմիտաս 12/1
OMO | Համ և Ջերմություն
Tea House | Patisserie | Kitchen | Wine House

Ընկերության մասին
address
Հասցե
Կոմիտասի 12/1
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 41 244411

ОМО-ն յուրարատուկ թեյարան-ռեստորան է, որը համադրում է համեղ ուտ֥ստները, ֆիրմարին խմորեղենները և լավագույն թեյեր աշխարհի տարբեր երկրներից ․ Մե֥նք ոգեշնչված ենք ճապոնական Omotenashi մշակույթից՝ ստեղծելով անկեղծ, և սիրով լցված միջավայր մեր հյուրերի և թիմի համար։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Լուսանկար *
Լուսանկարը պարտադիր է
Ուղեկցող նամակ *
Ուղեկցող նամակը պարտադիր է
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում