Հաշվապահ
ABA Motors
Նկարագրություն
«ԷՅ ԲԻ ԷՅ Մոթորս» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի հաշվապահների։
Եթե Դուք պատասխանատու, կազմակերպված և մասնագիտական գիտելիքներով օժտված մասնագետ եք, ապա հրավիրում ենք միանալու մեր թիմին։
Պարտականություններ
- Ընկերության հաշվապահական հաշվառման վարում,
- Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
- Հաշիվ-ապրանքագրերի, պայմանագրերի և այլ ֆինանսական փաստաթղթերի կազմում և վերահսկում,
- Բանկային գործարքների իրականացում,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների վերահսկում,
- Աշխատավարձերի հաշվարկ,
- Համագործակցություն պետական մարմինների և գործընկերների հետ,
- Այլ հաշվապահական աշխատանքների իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
- ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության լավ իմացություն,
- ՀԾ (ՀԾ-Հաշվապահ) կամ համանման ծրագրերի իմացություն,
- MS Office, հատկապես Excel-ի լավ իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և վերլուծական մտածողություն։
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ,
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք,
- Մասնագիտական աճի հնարավորություն,
- Ժամանակակից և հարմարավետ աշխատանքային միջավայր,
- Ընկերասեր և աջակցող թիմ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝
- Երկուշաբթի - շաբաթ
- 10։00-19։00