Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ

FINANCE.CO LLC

Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
25.10.2026

Նկարագրություն

Կազմակերպությանը անհրաժեշտ է հաշվապահ՝ հաշվապահական հաշվառման, հարկային և ֆինանսական գործընթացների վարման համար։

Պարտականություններ

  • Հաշվապահական հաշվառման վարում՝ գործող ստանդարտներին և օրենսդրական պահանջներին համապատասխան։

  • ՀՀ հարկային օրենսդրությանը համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում։

  • Ֆինանսական փաստաթղթերի վարում, եկամուտների և ծախսերի վերահսկողություն։

  • Ընկերության հաճախորդների և գործընկերների հետ բանակցությունների և ընթացիկ գործերի վարում՝ սահմանված լիազորությունների շրջանակում։

  • Ներմուծման գործարքների հաշվառում՝ ԵԱՏՄ երկրներից և երրորդ երկրներից։

  • Աշխատավարձի հաշվարկ և կադրային փաստաթղթերի կազմում։

  • Անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի ժամանակին ու ճշգրիտ ներկայացում համապատասխան կարգավորող մարմիններին՝ օրենսդրական պահանջների պահպանմամբ։

  • Հաշվապահական և ֆինանսական գործընթացների պատշաճ վերահսկողության իրականացում։

Պահանջներ

  • Հաշվապահության ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտում։

  • ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության իմացություն։

  • ՀԾ հաշվապահական ծրագրի գերազանց իմացություն։

  • Excel և Word ծրագրերի լավ իմացություն։

  • Թիմում աշխատելու և ժամանակը արդյունավետ կառավարելու հմտություններ։

  • Մեծածավալ աշխատանքների հետ աշխատելու պատրաստակամություն։

  • Ռուսերենի իմացությունը պարտադիր է։

  • Անգլերենի իմացությունը ցանկալի է։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթ, 10:00–18:00։

  • Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Երազ բիզնես կենտրոն, Ազատության 27/3։

Դիմել կարող են նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում