Հաշվապահ
"Թամարա" ՍՊԸ
Նկարագրություն
«Թամարա» ընկերությունը համալրում է իր թիմը և աշխատանքի է հրավիրում հաշվապահի:
Պարտականություններ
- Հաշվապահական հաշվառման վարում՝ ներառյալ հարկային հաշիվների և հաշվետվությունների պատրաստում ՀՀ օրենսդրությանը համապատասխան,,
- Հարկերի և տուրքերի հաշվարկի և վճարման վերահսկում,
- Ղեկավարության հանձնարարությամբ ֆինանսահաշվապահական բնույթի այլ գործառույթների իրականացում:
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Հարկային օրենսգրքի լավ իմացություն,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
- Excel-ի և MS Office , 1C և ՀԾ ,e-invoicing,taxservice.am ծրագրերի իմացություն(լրացուցիչ ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Թիմային աշխատանքի ունակություն:
Հավելյալ նշումներ
- Ընկերությունն ապահովում է աշխատակիցների երկկողմանի տեղափոխումը:
- Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա
- Աշխատանքի վայր՝ ք. Աբովյան, Կոտայքի փող. 1/94
38 տարվա փորձ ունեցող «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը հայաստանյան շուկայում պաղպաղակի, կաթնամթերքի, խմորեղենի և կիսաֆաբրիկատների սառեցված արտադրանք արտադրող խոշորագույն և առաջատար ընկերություններից է: 1988թ. հիմնադրված «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը շարունակում է ընդլայնել իր արտադրության և վաճառքի ծավալները՝ շնորհիվ նորարար սարքավորումների և բարձրորակ հումքի, ինչպես նաև աշխատատեղերի քանակի ավելացման։ Այսօր ընկերությունն արտադրում է ավելի քան 90 տեսակի պաղպաղակ, 25 տեսակի կաթնամթերք, 40 տեսակի խմորեղեն և 40-ից ավել տեսակի սառեցված կիսաֆաբրիկատ արտադրանք։ Հավատարիմ մնալով բարձրորակ և առողջ սնունդ արտադրելու իր սկզբունքին՝ «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը մշտապես վայելում է սպառողների վստահությունը, ինչի մասին են վկայում ընկերությանը շնորհված մի շարք ազգային և միջազգային մրցանակներ, ինչպիսիք են «Տարվա առաջնորդ N1», Հայաստանի սպառողների ասոցիացիայի «Ժողովրդական ապրանքանիշը N1», «Համազգային վստահությունը», Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի «Տարվա սիրված և սննդարար պաղպաղակ մանուկների համար», «The Arch of Europe» փարիզի, Gallup միջազգային ընկերության «Լավագույն պաղպաղակի լավագույն բրենդ 2022թ.» և բազմիցս այլ տարածաշրջանային և միջազգային մրցանակներ: