Հաշվապահ
Խաչատրյան Քնսալթինգ
Նկարագրություն
Khachatryan Consulting ընկերությունը հրավիրում է աշխատանքի հաշվապահի։
- Հասցե՝ ք. Երևան, Թումանյան 23
- Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, 10:00–18:00
- Աշխատավարձ՝ սկսած 200,000 ՀՀ դրամից՝ կախված թեկնածուի փորձառությունից և մասնագիտական հմտություններից։
Պարտականություններ
- Կազմակերպության հաշվապահական հաշվառման ամբողջական ցիկլի վարում
- Հաշվապահական տվյալների ճշգրտության և օրենսդրական պահանջներին համապատասխանության ապահովում
- Պատրաստել և ներկայացնել հարկային ու վիճակագրական հաշվետվություններ
- Ղեկավարության հանձնարարությամբ ֆինանսահաշվապահական բնույթի այլ գործառույթների իրականացում
Պահանջներ
- Բակալավրի աստիճան հաշվապահության, ֆինանսների կամ հարակից ոլորտում
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում
- MS Excel, MS Word և AS Accounting ծրագրերի լավ իմացություն և գործնական կիրառման փորձ
- Ակտիվ, պատասխանատու և արագ հարմարվող անձնավորություն
- Թիմային աշխատանքի և հաղորդակցման լավ հմտություններ
Հավելյալ նշումներ
Եթե համապատասխանում եք նշված պահանջներին, սիրով սպասում ենք Ձեր դիմումին։
Դիմելու համար կարող եք Ձեր ինքնակենսագրականը ուղարկել էլ. հասցեին։