Հաշվապահ
Էկոմոթորս գրուպ
Նկարագրություն
Փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետի, ով կստանձնի հաշվապահի հաստիքը։
Պարտականություններ
- Աշխատակիցների աշխատավարձի ամբողջական հաշվառում՝ ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:
- Աշխատանքային պայմանագրերի, հավելվածների, համաձայնագրերի և կադրային այլ փաստաթղթեր Կազմում, ձևակերպում և վարում:
- Բանկային քաղվածքների ամենօրյա մուտքագրում ՀԾ հաշվապահ համակարգ:
- Հարկային հաշիվների և հաշիվ-ապրանքագրերի դուրսգրում ՊԵԿ Էլեկտրոնային : համակարգով:~
- Ստացված հաշիվների ներմուծում և մուտքագրում ՀԾ հաշվապահ համակարգ:
- Հաճախորդների և մատակարարների հետ փոխադարձ հաշվարկների վարում և մնացորդների ստուգում:
- Հաշվապահական սկզբնական փաստաթղթերի հավաքագրում, ստուգում և դասակարգում:
- Փաստաթղթաշրջանառության կազմակերպում և փաստաթղթերի արխիվացում:
- Անհրաժեշտ հաշվետվությունների և տեղեկությունների պատրաստում ու ներկայացում անմիջական ղեկավարին:
- Գլխավոր հաշվապահի և ֆինանսական տնօրենի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ ֆինանսական ոլորտում,
- Համակարգչային ծրագրերով աշխատելու հմտություններ, MS Excell իմացություն,
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- ՀՀ Հարկային օրենսգիրքի տիրապետում,
- Սթրեսային իրավիճակներում կողմնորոշվելու և արագ արձագանքելու հմտություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ հնգօրյա, 10:00 – 19:00
Աշխատանքի վայր՝ Նոր-Նորք, Դավիթ Բեկի փողոց 97/26
Հեռ․համար՝ 077635903
Ecomotors ընկերությունը զբաղվում է էլեկտրական մեքենաների ներմուծմամբ և վաճառքով: Ընկերությունն առաջարկում է առկա և պատվերով էլեկտրական մեքենաների լայն տեսականի:
Էլեկտրոմոբիլները կարող եք ձեռք բերել ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ ու լիզինգով:
Ecomotors ընկերություն՝
1.Վստահելի գործընկեր
2. Մասնաճյուղերի ձևավորվող ցանց Հայաստանում
3․Լավագույն պայմաններ
4․Մեքենաների ներմուծում ամենակարճ ժամանակահատվածում
5. Հինգ տարի երաշխիքային սպասարկում կամ 150.000 կմ