Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ

AMARANOC.AM

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
14.08.2026

Նկարագրություն

Մեր թիմին միանալու համար փնտրում ենք փորձառու և պատասխանատու հաշվապահ, ով կստանձնի ընկերության հաշվապահական և ֆինանսական գործընթացների արդյունավետ կազմակերպումն ու վերահսկումը։

Պարտականություններ

  • Վարել և թարմացնել հաշվապահական և տեղեկատվական բազաները,
  • Ձևակերպել մուտքային և ելքային հաշիվ-ապրանքագրերը, ինչպես նաև այլ հաշվապահական փաստաթղթերը,
  • Իրականացնել հիմնական միջոցների և այլ գույքի ընդունման, հանձնման և տեղափոխման հաշվառում,
  • Իրականացնել բանկային գործարքներ և ձևակերպումներ՝ բանկինգ համակարգերի և ՀԾ Հաշվապահ ծրագրի միջոցով,
  • Կազմել և ներկայացնել հարկային հաշվետվություններ (ԱԱՀ, եկամտային հարկ, շահութահարկ, վիճակագրական և այլ հաշվետվություններ),
  • Իրականացնել կադրային հաշվապահություն՝ աշխատավարձերի, արձակուրդայինների և այլ վճարումների հաշվարկ,
  • Մասնակցել ֆինանսական հաշվետվությունների պատրաստմանը և ֆինանսական գործընթացների բարելավմանը,
  • Պատրաստել ղեկավարության կողմից պահանջվող ֆինանսական հաշվետվություններ,
  • Կատարել պաշտոնից բխող այլ պարտականություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահի պաշտոնում,
  • ՀԾ Հաշվապահ ծրագրի գերազանց իմացություն,
  • ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության լավ իմացություն,
  • MS Excel-ի լավ իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշգրտություն և վերլուծական մտածողություն,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման և թիմային աշխատանքի հմտություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ` երկուշաբթի-ուրբաթ, ժամը` 10:00-19:00

Հասցե` Նար-Դոս 71/Ա

Ընկերության մասին
address
Հասցե
Նարդոս 71Ա
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 44 611615

Amaranoc.am-ը վստահության, հավատարմության և գերազանցության ձգտման պատմություն է։ Լինելով ամառանոցների վարձակալության ոլորտում առաջատար ընկերություններից մեկը՝ մենք առաջարկում ենք շքեղ առանձնատների, քոթեջների, վիլլաների և ամառանոցների լայն ու բազմազան ընտրություն։

Մեր գլխավոր առաքելությունն է ապահովել ամենաբարձր մակարդակի սպասարկում՝ ստեղծելով հարմարավետության և շքեղության մթնոլորտ մեր յուրաքանչյուր հաճախորդի համար։ Մանրուքների հանդեպ ուշադրությունն ու մեր թիմի նվիրվածությունը երաշխավորում են հիշարժան և անմոռանալի հանգիստ Հայաստանի ամենահիասքանչ վայրերում։

Օրեցօր ընդլայնվելով՝ մենք ձգտում ենք սահմանել նոր չափանիշներ անշարժ գույքի ոլորտում՝ բարելավելով սպասարկման մշակույթը Հայաստանում։

Միաժամանակ, մեր գործունեությունը ներառում է նաև անշարժ գույքի վաճառք Hasce.am-ի միջոցով և զբոսաշրջության կազմակերպում Uxxi.am-ի շրջանակում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում