Ավագ հաշվապահ
Pano LLC
Նկարագրություն
«Պանո» ընկերությունը, որը զբաղվում է հացամթերքի արտադրությամբ փնտրում է Ավագ հաշվապահ։
Պարտականություններ
- Աշխատավաժամանակի հաշվարկի տեղեկագրերի հիման վրա աշխատավարձի հաշվարկի իրականացում 1C ծրագրով
- Արձակուրդայինների, նպաստների, գործուղումների և առընչվող հաշվարկների իրականացում
- Վճարացուցակների կազմում, տրամադրում ֆինանսական բաժնին
- Կրեդիտորական պարտքերի վերահսկում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ համապատասխան պաշտոնում (ցանկալի է արտադրական ոլորտում)
- MS office word, excel, 1C, ՀԾ ծրագրերի և taxservice.am կայքի հետ աշխատելու հմտություններ,
- Հաղորդակցման հմտություններ
- Թիմում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5 օրյա՝ 09։00-18։00,
Հասցե՝ Այասի 114։
«Պանո» ՍՊԸ-ն հանդիսանում է հացամթերք արտադրող ընկերություն, որը հիմնադրվել է 2013 թվականին: Ընկերությունն իր նախնական գործունեությունը սկսել է փոքր աշխատակազմով, որը տեսականու ավելացման և արտադրանքի սպառման մեծացմանը զուգընթաց տարեցտարի ավելացել է, և այժմ աշխատողների թիվը դարձել է գրեթե 200: Ներկայումս «Պանո» ընկերությունն արտադրում է հացի մինչև 200 տեսակ, որը սպառվում է Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, Վաղարշապատում, Ծաղկաձորում, Գյումրիում, Կապանում և այլուր: Մեր արտադրանքը մեծամասամբ իրացվել և իրացվում է Հայաստանի բարձրակարգ ռեստորաններում, հյուրանոցներում, սրճարաններում, արագ սննդի կետերում և խանութներում, իսկ 2020 թ. մարտից սկսած մեծ սպառում է գտել նաև «Երևան Սիթի», «Նոր Զովք» , «Էվրիկա» , «Ծիրան» և այլ սուպերմարկետների ցանցերում: