Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ

Զիգզագ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
22.07.2026

Նկարագրություն

«Զիգզագ» ընկերությունը հրավիրում է համալրելու իր թիմը հաշվապահի հաստիքում։

Եթե ունեք վերլուծական մտածողություն, պատասխանատու եք և սիրում եք աշխատել թվերի հետ, ապա մենք սպասում ենք ձեզ մեր թիմում։

Հիմնական պարտականություններ՝

  • Իրականացնել ընկերության ֆինանսատնտեսական գործառնությունների հաշվապահական հաշվառումը։
  • Մուտքագրել և մշակել սկզբնական հաշվապահական փաստաթղթերը։
  • Վերահսկել մատակարարների և գնորդների հետ փոխհաշվարկները։
  • Կազմել և ներկայացնել հաշվապահական հաշվետվություններ։
  • Մասնակցել հարկային և վիճակագրական հաշվետվությունների պատրաստմանը և ներկայացմանը։
  • Իրականացնել դրամարկղային և բանկային գործառնությունների հաշվառում։
  • Հետևել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի շարժին։
  • Իրականացնել գործուղման գործընթացների հաշվարկները և փոխանցումները
  • Ապահովել հաշվապահական փաստաթղթերի պատշաճ արխիվացումը։
  • Հետևել հարկային և հաշվապահական օրենսդրության փոփոխություններին։

Պահանջվող հմտություններ և որակներ՝

  • Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում։
  • Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում։
  • ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության իմացություն։
  • 1C, ՀԾ ծրագրերի և MS Office փաթեթի, մասնավորապես Excel-ի լավ իմացություն։
  • Վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
  • Պատասխանատվության բարձր զգացում և ժամկետներին հետևելու ունակություն։
  • Թիմում արդյունավետ աշխատելու և հաղորդակցման հմտություններ։

Եթե հետաքրքրված եք առաջարկով, ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)՝ նշելով հաստիքի անվանումը՝ «Հաշվապահ»։

Ընկերության մասին
address
Հասցե
1 Hyusisayin Ave, office 18
address
Աշխատակիցների քանակ
151-500

Zigzag is an Armenia-based chain of electronics, household, kitchen, mobile, IT/TV appliances, and other household, kitchen accessories stores.

The company cooperates with leading international manufacturers. Zigzag offers its customers only official products.

https://www.facebook.com/ZigzagAM

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում