Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ

Կատրան ՍՊԸ

Աշխատավայր` գ․ Քասախ
Դրույք` Լրիվ դրույք
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
15.07.2026

Նկարագրություն

Կատրան ՍՊԸ-ն փնտրում է հաշվապահ։

Աշխատանքային պարտականություններ

  • Անմիջականորեն իրականացնել և/կամ վերահսկել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը
  • Ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ հաշվառում
  • Վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահությունը, ներդրել և վերահսկել գույքի շարժի և պահպանման համակարգերը
  • Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին և ապահովել հաշվապահության վարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան
  • ԵԱՏՄ և 3-րդ երկրներից ներմուծման ողջ գործընթացի լիարժեք տիրապետում
  • Հիմնական միջոցների հաշվառում
  • Աշխատավարձի հաշվարկ
  • Հարկաշին հաշվետվությունների կազմում (ԱԱՀ, Եկամտային, Շահութահարկ)
  • Գործընկերների կողմից և գործընկերներին դուրս գրվող հաշիվ-ապրանքագրերը և տեղափոխման փաստաթղթերը ձևակերպել ծրագրային բազաներում
  • Իրականացնել կազմակերպության ապրանքաշրջանառության և դեբիտոր-կրեդիտորների հաշվառման գործընթացները
  • Մուտքագրել ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունները:


Պահանջվող որակավորումները

  • Բակալավրի աստիճան հաշվապահական հաշվառման, ֆինանսական կամ համապատասխան ոլորտներում
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ներմուծմամբ կամ առևտրով զբաղվող ընկերությունում,
  • Հաշվետվությունների կազմման հմտություններ,
  • ՀԾ և E-invoicing ծրագրերի գերազանց իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ( Word, Excel, PowerPoint կամ նմանատիպ այլ ծրագիր):
  • Գերազանց վերլուծական հմտություններ,
  • Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ,
  • Պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
  • Համագործակցում/թիմային աշխատանք
  • Գերազանց հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն, անգլերերենի իամցությունը ցանկալի:

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ զանգահարելով 091-40-42-76 հեռախոսահամարին

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Կոտայքի մարզ, Քասախ գյուղ Վազգեն Սարգսյան փող., 21/10 շենք
address
Աշխատակիցների քանակ
16-50

Կատրան ՍՊԸ - ն Հայաստանում ծովամթերքի և ասիական խոհանոցի մթերքների ամենախոշոր մատակարարներից մեկն է, ունի 20 տարվա պատմություն ։ Աշխատում ենք ավելի քան 400 ռեստորանների և հյուրանոցների հետ, ապահովելով մշտական բարձր որակ և արագ առաքում:
Ապրանքների ներմուծումը իրականացվում է Նորվեգիայից, Վիետնամից, Էկվադորից, Չինաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում