Հաշվապահ
Նուրազյան Քնսթրաքշն ՍՊԸ
Նկարագրություն
«Նուրազյան Քնսթրաքշն» ընկերությունը փնտրում է փորձառու հաշվապահի՝ մեր գործընկեր կազմակերպությունում՝ «Ոսկեվազ» գինու գործարանում, հաշվապահական գործառույթներ իրականացնելու համար, ապահովելով ամենօրյա տեղափոխում Երևանից դեպի «Ոսկեվազ» և հետադարձ:
Պարտականություններ
- Հաշվապահական հաշվառման ամբողջական վարում գինու արտադրության և համապատասխան գործառնությունների համար,
- Հարկային և ֆինանսական հաշվետվությունների կազմում և ներկայացում ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան,
- Բանկային և դրամարկղային գործառնությունների կազմակերպում,
- Աշխատավարձերի հաշվարկ և փոխանցում, ինչպես նաև աշխատակիցների հարկերի և պարտադիր վճարների ձևակերպում,
- Մատակարարների և պատվիրատուների հետ հաշվարկների վերահսկում, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- Արտադրական ծախսերի վերլուծություն, հաշվետվությունների կազմում և ներկայացում ղեկավարությանը,
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում՝ ընկերության ղեկավարության և պետական մարմինների համար,
- ՀԾ, e-invoicing և այլ համապատասխան ծրագրերում ընթացիկ գործարքների մուտքագրում,
- Ընկերության ֆինանսատնտեսական գործառնությունների վերաբերյալ փաստաթղթաշրջանառության ապահովում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության ոլորտում,
- Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ,
- ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների (ՀՀՄՍ, ՖՀՄՍ) գերազանց իմացություն,
- ՀԾ հաշվապահական ծրագրի խորացված իմացություն,
- Excel-ի և MS Office փաթեթի գերազանց տիրապետում,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
«Նուրազյան Քնսթրաքշն» կառուցապատող ընկերությունը ստեղծում է ժամանակակից և որակյալ շինություններ և զբաղվում է դրանց վաճառքով։
Ընկերությունն առաջարկում է ստաբիլ աշխատանքային պայմաններ և առողջ մթնոլորտ՝ մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններով։