Հաշվապահ
Վաղարշ և որդիներ Կոնցեռն ՍՊԸ
Նկարագրություն
Փնտրում ենք փորձառու հաշվապահ մեր թիմին միանալու համար
ԱՌԱՆՑ CV ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՉԵՆ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ
Պարտականություններ
- Հաշվապահական հաշվառման վարում
- Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում
- Աշխատավարձերի հաշվարկ
- Փաստաթղթաշրջանառության կազմակերպում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
- ՍՊԸ-ների հաշվապահության փորձ /ՊԱՐՏԱԴԻՐ/
- ԵԱՏՄ շրջանակում ներմուծման և արտահանման կարգերի իմացություն
- ՀԾ և MS Excel ծրագրերի լավ իմացություն
- Պատասխանատվության բարձր զգացում
Հավելյալ նշումներ
5/2 գրաֆիկ, աշխատանքային ժամեր՝ 09։00-18։00
«Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ում, որտեղ հավաքված են մեկ արժեհամակարգի մարդիկ, և այդ արժեհամակարգը՝ թիմը, վերածվում է միատարր մարմնի, որի շնորհիվ մեր ամենամյա նպատակները գնալով դառնում են ավելի հավակնոտ: Մեր ընկերության հաջողության գաղտնիքը՝ գիտելիքի շարունակական կատարելագործումն է:
Ընկերության՝ առաջարկների նկատմամբ բաց լինելը խրախուսում է նախաձեռնողական մշակույթ: