Հաշվապահ
"Դի֊էներջի" ՍՊԸ
Նկարագրություն
Փնտրում ենք բարձր որակավորում ունեցող, սկզբունքային և մանրուքների նկատմամբ ուշադիր Ավագ հաշվապահի, ով կմիանա մեր պրոֆեսիոնալ թիմին՝ ապահովելու ընկերության ֆինանսական թափանցիկությունը և համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը:
Պարտականություններ
-
Ֆինանսական հաշվառում - Ընկերության ամբողջական հաշվապահական հաշվառման վարում (ներառյալ ներմուծումների և ինժեներական ծառայությունների հաշվառումը):
-
Ծախսերի վերլուծություն - Էլեկտրատեխնիկական նախագծերի և արտադրության ինքնարժեքի հաշվարկում, բյուջետային շեղումների մոնիտորինգ:
-
Հաշվետվություններ - Հարկային, վիճակագրական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմում և ներկայացում:
-
Գույքագրում - Պահեստի և հիմնական միջոցների հաշվառման վերահսկողություն:
-
Փաստաթղթաշրջանառություն - Պայմանագրերի, հաշիվ-ապրանքագրերի և բանկային գործարքների իրավական և հաշվապահական ստուգում:
-
Օրենսդրական համապատասխանություն - ՀՀ հարկային օրենսդրության փոփոխությունների մշտական հետևում և կիրառում:
Պահանջներ
-
Կրթություն: Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում:
-
Փորձ: Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ (արտադրության կամ շինարարական/ինժեներական ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն):
-
Ծրագրային գիտելիքներ: ՀԾ-Հաշվապահ կամ 1C (8.3 տարբերակ), MS Excel-ի գերազանց տիրապետում:
-
Լեզուներ: Հայերենի կատարյալ իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացություն (միջազգային մատակարարների հետ աշխատելու համար):
-
Անձնական հատկանիշներ: Բարձր պատասխանատվության զգացում, վերլուծական մտածողություն և դետալային ուշադրություն։
Հավելյալ նշումներ
Առաջարկվում է մրցունակ աշխատավարձ՝ հիմնված փորձի և հմտությունների վրա:
"Դի֊էներջի" ՍՊ ընկերությունը 2013 թվականից իրականացնում է էներգետիկ ոլորտում նախագծային աշխատանքներ: Ընկերությունը կատարում է 0.22կՎ , 0.4կՎ, 6-10կՎ և 35-110կՎ լարման ցանցերի նախագծում