Հաշվապահ
ՎԱԿ ՄԵՏԱԼ ՍՊԸ
Նկարագրություն
«ՎԱԿ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ն ընդլայնում է իր թիմը և փնտրում է փորձառու Հաշվապահ:
Պարտականություններ
- ՀՀ տարածքում ստացված ապրանքների, կատարված աշխատանքների, ծառայությունների հաշվառում
- ԵՏՄ ներմուծում, հայտարարություն և հայտարարագիր, մաքսային վիճ.
- Երրորդ երկրից ներմուծում
- Ապրանքանյութական արժեքների կոմպլեկտավորում, ելքագրում, տեղաշարժ, գույքագրում
- Արտադրական ծախսերի հաշվառում
- Հաշվարկային փաստաթղթերի դուրս գրում՝ հարկային հաշիվ, հաշիվ վավերագիր
- Մանրածախ վաճառքի հաշվառում, ՀԴՄ կիրառում
- Հիմնական միջոցների հաշվառում, լիզինգ
- Աշխատավարձի հաշվառում
- Կադրերի հաշվառում, աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր, հրամաններ, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր
- Եկամտային հարկի հաշվետվություն
- Դրամարկղի վարում, էլ դրամարկղի գրքի վարում
- Բանկային քաղվածքների գրանցում ծրագիր, բանկային գործառնությունների իրականացում
- Վիճակագրական հաշվետվությունների ներկայացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահական ոլորտում
- Հաշվապահական ոլորտում համապատասխան աշխատանքային փորձ
- ՀԾ-Հաշվապահ ծրագրերի իմացություն
- Taxservice և e-mark իմացություն
- MS Office փաթեթի (Word, Excel, PowerPoint) լավ իմացություն
- Միջազգային ստանդարտների ինչպես նաև հարկային օրենսդրության իմացություն
- Հստակ սահմանված ժամկետներում աշխատանքը կատարելու ունակություն
Վակ Մետալը մետաղական արտադրանքի ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերություն է Հայաստանում, որը հիմնադրվել է 2005 թվականին եւ կարճ ժամանակում դարձել առաջատարներից մեկը հայաստանյան շուկայում:
Վակ Մետալը զբաղվում է միմիայն բարձրորակ մետաղական արտադրանքի ներմուծմամբ: Ռուսական, ուկրաինական, իրանական մետաղների ամենաորակյալ ու բազմազան տեսականին թույլ կտա սպառողին ընտրելու նախընտրած տեսակի ու չափերի մետաղական ապրանքներ ու կառուցվածքներ:
Հավատարիմ մնալով մեր կարգախոսին՝ «ոչ ազնիվ մետաղ՝ ազնիվ աշխատանք», ձեռք ենք բերել մեծաթիվ հավատարիմ հաճախորդներ, ինչն էլ մեր թիվ մեկ նվաճումն է: