Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ

Էկոպրոֆ ՍՊԸ

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Էկոպրոֆ շինանյութի արտադրության առաջատար ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու և պատասխանատվության բարձր զգացումով հաշվապահի:

Պարտականություններ

  • Հարկային և հաշվապահական հաշվառման պատշաճ իրականացում
  • Ստացված հաշիվների և ծառայությունների ձևակերպում, արտահանում Taxservice
  • Հիմնական միջոցների հաշվառման վարում
  • ԵՏՄ գործարքների իրականացում, գրանցում, հանձնում, վիճ․ հաշվետվությունների կազմում, հանձնում
  • Երրորդ երկրներ հաշիվ-ապրանքագրերի կազմում և ներմուծում ՀԾ
  • Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է հաշվապահության, ֆինանսների ոլորտում
  • Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում
  • Microsoft Office (մասնավորապես Excel, Word), e-Invoicing, ՀԾ և 1C ծրագրերի գերազանց իմացություն
  • Վերլուծական մտածողություն
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից-ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ մինչև 14։00։

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Երևան, Թամանցիների փ. 6-րդ նրբ. 12/8 տ. (Շենգավիթ)
address
Աշխատակիցների քանակ
151-500

«Էկոպրոֆ» ՍՊԸ-ն, ապրանքանիշը՝ «Comfort», իր գործունեությունը սկսել է 2006 թ. -ին: Ընկերությունը զբաղվում է բնակարանների ներքին հարդարման համար նախատեսված պլաստմասսե իրերի, խողովակների և կցամասերի արտադրությամբ՝ ներկայանալով որպես բարձրորակ և էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրող: Ընկերությունը շուկայի առաջատարներից է ինչպես Հայաստանում, այնպես էլ Անդրկովկասում՝ զբաղվելով բարձրակարգ պլաստմասսե դեկորատիվ պարագաների արտադրությամբ և արտահանմամբ: Մեր արտադրանքը համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին և հաջողությամբ մրցակցում Է համաշխարհային առաջատար բրենդերի հետ:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում