Հաշվապահ
A.M.P GROUP
Նկարագրություն
«A.M.P» ընկերությունը նոր թիմակից է փնտրում։
«AMP» ընկերությունը ներկայացնում է Carpisa, Geox, ECCO, Clarks և Timberland հայտնի բրենդները Հայաստանում։ Իսկ 2021 թվականին ստեղծվեց նաև Scarpe Multibrand խանութ-սրահը, որտեղ ներկայացված են աշխարհահռչակ բրենդների կոշիկների տեսականի։
Պարտականություններ
- Հաշվապահական հաշվառման վարում,
- Հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության,
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
- Բանկային և դրամարկղային գործառնությունների ձևակերպում,
- Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում, ստացված հաշիվների ձևակերպում,
- Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում,
- Ապրանքանյութական արժեքների հաշվառման,
- Ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում,
- Վիճակագրական հաշվետվությունների կազմում,
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (հաշվապահական, ֆինանսական, տնտեսագիտական ոլորտում),
- Համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ,
- ՀՀ հարկային օրենսդրության իմացություն,
- Հաշվապահական հաշվառման հիմունքների և օրենսդրության իմացություն,
- ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն,
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի իմացություն,
- Արագ կողմնորոշվելու և թիմում աշխատելու ունակություն,
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն,
- Հաղորդակցման էթիկետի իմացություն,
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։
«AMP» ընկերությունը ներկայացնում է Carpisa, Geox և ECCO հայտնի բրենդները Հայաստանում։ Իսկ 2021 թվականին ստեղծվեց Scarpe Multibrand խանութ-սրահը, որտեղ ներկայացված են աշխարհահռչակ Pepe Jeans, Rieker, Diadora, Vagabond, Lotto բրենդների կոշիկների տեսականին։ Ընկերության առաջընթացի գրավականը նվիրված աշխատակիցներ են և մենք մշտապես ընդլայնվելով փնտրում ենք նոր տաղանդներ՝ մեզ միանալու և միասին զարգանալու համար։