Հաշվապահ
Dragon Garden
Նկարագրություն
Dragon Garden ռեստորանը իր ընտանեկան թիմը համալրելու նպատակով փնտրում է iiko իմացությամբ ներքին հաշվառման հաշվապահի։
Պարտականություններ
- Իրականացնել ռեստորանի ներքին հաշվառումը iiko ծրագրի միջոցով,
- Հաշվառել դեբիտորական և կրեդիտորական պարտքերը,
- Հաշվել աշխատակիցների աշխատավարձը,
- Վերահսկել պահեստի շարժը,
- Իրականացնել բանկային փոխանցումներ,
- Կատարել պաշտոնից բխող այլ հանձնարարություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտության կամ մաթեմատիկական ոլորտում,
- Աշխատանքային փորձ՝ 2 տարի և ավել որպես հաշվապահ,
- iiko ծրագրի գերազանց իմացությունը՝ պարտադիր,
- MS Excel ծրագրի իմացությունը՝ պարտադիր,
- POS չեկերի, բանկային քաղվածքների հետ աշխատանքային փորձ,
- Զարգացած տրամաբանություն, անալիտիկ մտածելակերպ,
- Սեղմ ժամկետներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Տվյալների հավաքագրման, մշակման կարողություն։
iiko ծրագրի ներդրման փորձը ընկերություններում կդիտարկվի որպես առավելություն։
Dragon Garden ընտանեկան ռեստորանը բացվել է 2017-ի ամռանը և միանգամից դարձել ասիական խոհանոցի ամենահայտնի կենտրոններից մեկը Երևանում: Ռեստորանում մատուցվում են չինական, ճապոնական և թաիլանդական խոհանոցների ամենահայտնի և սիրված ուտեստները, իսկ ավանդական հոթ փոթը ՀՀ է բերել հենց Dragon Garden-ը: Զգացե՛ք Ասիայի շունչը Երևանի սրտում: