Հաշվապահ
Մելլաթ Բանկ ՓԲԸ
Նկարագրություն
<<Մելլաթ բանկ>> ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում հաշվապահի։
Պարտականություններ
- ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված հաշվետվությունների պատրաստում,
- Իր պարտականություններին առնչվող ՀՀ ԿԲ և Բանկի ներքին իրավական ակտերի պարբերաբար ուսումնասիրում և դրանց պահանջների կատարման ապահովում,
- Բանկի կողմից սահմանված կառավարչական հաշվետվությունների պատրաստում,
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում /մասնակի,
- Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների իրականացնում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվահության կամ ֆինանսների ոլորտում,
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ ֆինանսական ոլորտում,
- Հաշվապահական հաշվառմանն առնչվող ՀՀ օրենքների, իրավական ակտերի, Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների իմացություն,
- MS Office խորացված իմացություն (պարտադիր պայման), ՀԾ-բանկ ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Թիմում աշխատելու հմտություններ, նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
- Վերլուծական և գործնական մտածելակերպ, հաղորդակցման հմտությունների առկայություն,
- Հայերենի ազատ տիրապետում, անգլերեն իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ` 09:00-17:30։
Դիմելու համար պետք է ուղարկել CV՝ հայերենով:
“Մելլաթ բանկ” Փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1992թ. մայիսին ՀՀ և ԻԻՀ միջև “Բարեկամության և համագործակցության մասին” համատեղ հայտարարության հիման վրա, ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ “Մելլաթ” պետական բանկի միջև կնքված համաձայնագիր-թույլտվության համաձայն, որպես ԻԻՀ “Մելլաթ” բանկի Երևանյան մասնաճյուղ: Մասնաճյուղը իր գործունեությունը սկսել է 1995թ. համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1995թ. հունվարի 10-ին տրված H-OՄ-1/4 արտոնագրի: 02.09.1997թ. Երևանի մասնաճյուղը վերակազմավորվել է դուստր բանկ փակ բաժնետիրական ընկերության՝ իրավաբանական անձի կարգավիճակով, իսկ 27.07.2005թ –ին վերանվանվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն: “Մելլաթ բանկ” ՓԲԸ-ն գրանցված է ՀՀ Կենտրոնական բանկում թիվ 78 գրանցման համարով: Կանոնադրական կապիտալը կազմում է 32,100,000,000 ՀՀ դրամ, որը ապահովել է ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը: ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը հանդիսանում է բանկի միակ բաժնետեր: Հայաստանի "Մելլաթ բանկ"-ը ոչ միայն հեշտացրել է առևտրային հարաբերությունները, այլ նաև մասնակցել է երկու երկրների մի շարք ծրագրերին, ինչպես նաև ծառայություններ է մատուցում Հայաստանի ներքին շուկային: