
Հաշվապահ
ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ
Նկարագրություն
Էկո Բիլդինգ ՍՊԸ-ը իր դուստր ընկերության համար աշխատանքի է հրավիրում հաշվապահի` իրականացնելու հաշվապահական ողջ գործընթացը:
Պարտականություններ
- Վարել ընկերության հաշվապահական հաշվառումը, կազմել հաշվետվություններ և ժամանակին ներկայացնել համապատասխան մարմիններ
- Կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, հիմնական միջոցների, եկամուտների և ծախսերի ճշգրիտ հաշվառում և վերլուծություն
- Մուտքագրել ընթացիկ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունները ծրագրային բազաներում
- Ներկայացնել հարկային, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններ /այդ թվում՝ ԱԱՀ և շահութահարկի հաշվարկ/ և կազմակերպել հարկերի վճարումները
- Կազմել աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթեր և իրականացնել վճարում
- Վարել կադրային վարչարարությունը
- Մշտապես հետևողական լինել հարկային, հաշվապահական և ֆինանսական օրենսդրության փոփոխություններին
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահության և/կամ ֆինանսների ոլորտում
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ արտադրությունում
- ՀՀ հարկային օրենսդրության գերազանց իմացություն և կիրառման փորձ
- ՀԾ ծրագրերի իմացություն,
- MS office (մասնավորապես MS Excel) իմացություն
- Հաղորդակցման գերազանց հմտություններ, հարմարվողականություն և ճկուն միտք
- Ժամանակի ռացիոնալ կառավարման հմտություններ
- Ուշադրություն մանրուքներին և ճշգրտությանը
Հավելյալ նշումներ
Հասցե` Կոտայքի մարզ, Պռոշյան գյուղ, Գևորգ Չաուշի փ. /Հոմպլեքս մոլի հարևանությամբ/
Դիմելու համար ինքնակենսագրական ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին:
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։