Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ

Nork Distributions

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
30.07.2025

Նկարագրություն

Նորք Ինդասթրիալս ընկերությունը փնտրում է՝ պարտաճանաչ, պատասխանատու, արտադրության հաշվապահի։

Պարտականություններ

  • Հարկային հաշիվների և տեղափոխության բեռնագրերի դուրսգրում e-invoicing համակարգով,
  • Մուտքի, դուրսգրման, տեղափոխման փաստաթղթերի և բանկային քաղվածքի մուտքագրրում հաշվապահական ծրագիր,
  • Պատրաստի արտադրանքի ինքնարժեքի հաշվառում՝ հաստատված նյութածախսի հիման վրա,
  • Մատակարարներին վճարումների կատարման և գնորդներից ստացման ենթակա գումարների ընթացքի և ժամկետների վերահսկողություն,
  • Արտադրական ակտերի ձևակերպում և հաստատում,
  • Արտադրական նորմատիվների կազմում,
  • Փաստացի գույքագրման արդյունքների համեմատում հաշվապահական մնացորդների հետ,
  • Համագործակցություն արտադրության պատասխանատուների և օպերատորի հետ՝ ապահովելով հաշվապահական փաստաթղթերի պատշաճ լրացումն ու ժամանակին փոխանցումը, ինչպես նաև գլխավոր հաշվապահի այլ հանձնարարությունների կատարում՝ կապված իր հաստիքի հետ։

Պահանջներ

  • Մասնագիտական կրթություն, որակավորում,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
  • Լինել սթրեսակայուն,
  • Կարողանալ աշխատել ֆորսմաժորային իրավիճակներում,
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Հաղորդակցման հմտություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-18։00։

Ընկերության մասին
address
Հասցե
Գրիբոյեդով 25/27
address
Աշխատակիցների քանակ
16-50
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում