
Հաշվապահ
«Ավտոֆան Էյ Սի» ՍՊԸ
Նկարագրություն
«Ավտոֆան Էյ Սի» ընկերությունը մշտապես աճող և զարգացող թիմ է, որը փնտրում է հաշվապահի, ով պատասծանատու կլինի ընկերության առաքման բաժնի և պահեստների մասով հաշվապահական հաշվառման վարման և փաստաթղթավորման գործընթացների կազմակերպման համար։
Եթե Դուք ձգտում եք մասնագիտական աճի ֆինանսների և հաշվապահության ոլորտում, ինչպես նաև պատրաստ եք Ձեր ներդրումն ունենալ դիստրիբյուցիայի ոլորտում, ապա մենք սպասում ենք հենց Ձեզ:
Ի՞նչ ենք առաջարկում
- Հնարավորություն աշխատելու ճկուն և արագ զարգացող միջավայրում,
- Մասնագիտական աճի և ուսուցման հեռանկար,
- Ընկերասեր և դինամիկ թիմ,
- Մրցակցային աշխատավարձ։
Պարտականություններ
- Վաճառքի պատվերների մշակում և ձևակերպում համապատասխան տեղեկատվական համակարգում,
- Հարկային հաշիվների դուրս գրում,
- Վերադարձվող ապրանքների ձևակերպումների իրականացում,
- Տեղաշարժերի փաստաթղթերի և վերադարձի հաշիվների դուրս գրում,
- Առաքումների և պահեստի վերաբերյալ հաշվետվությունների կազմում,
- Պաշտոնից բխող այլ պարտականությունների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն՝ ընդհանուր տնտեսագիտության, ֆինանսների և/կամ հարակից ոլորտների,
- Ոչ ստանդարտ լուծումներ տալու ունակություններ,
- MS Office, ՀԾ ծրագրերի տիրապետում,
- Հայերեն լեզվի լավ իմացություն, ռուսերեն, անգլերեն լեզուների բազային գիտելիքներ,
- Թիմում աշխատելու ունակություն։
Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ-ն 2006թ-ից սկսած գործունեություն է ծավալում ավտոյուղերի և քսայուղերի շուկայում որպես դիստրիբուցիոն ընկերություն։ Իր պրոֆեսիոնալության և երկարամյա փորձի շնորհիվ՝ ներկայումս ընկերությունը հանդիսանում է այս ոլորտի առաջատարը և ավտոյուղերի ու ֆիլտրերի՝ Eurol B.V, Oscar Lubricants, ZIC, Gazpromneft, G-Energy, Roadwin, Baldwin և Denckermann հանրահայտ բրենդների պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:
Ավտոյուղերի շուկա մուտք գործելուց ի վեր մենք մատակարարում ենք ավտոմեքենաների և հատուկ տեխնիկայի ընթացիկ սպասարկման բարձրորակ միջոցներ, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն ենք տրամադրում B2B, B2C և B2G սեգմենտի հաճախորդներին՝ պարբերաբար կատարելագործելով մեր ապրանքատեսականին և սպասարկումը։
Գիտակցելով, որ մեր հաջողությունների գրավականը մեր աշխատակիցներն են՝ ընկերությունը հանձն է առնում ապահովել հարմարավետ և ապահով աշխատանքային միջավայր: Տարիների ընթացքում կարողանալով միավորել տարբեր մանսագիտացում ունեցող աշխատակիցների փորձը, գիտելիքները և երիտասարդ մասնագետների եռանդն ու ներուժը` այսօր մենք ունենք ամուր <<Ավտոֆան ընտանիք>>, որի միասնական և թիմային աշխատանքի շնորհիվ գրանցում ենք այնպիսի արդյունքներ և հաջողություններ, որոնց հնարավոր չէր լինի հասնել առանց պրոֆեսիոնալ և նվիրված աշխատակիցների:
Established in 2006, Autofan AC LLC is a leading distributor of engine lubricants and filters in Armenia with exclusive distribution rights for Eurol B.V., Oscar Lubricants, ZIC, Gazpromneft, G-Energy, Roadwin, Baldwin and Denckerman. Since entering automotive oil maket, we have been supplying high quality products for vehicles and special equipments, as well as providing professional advice to B2B, B2C and B2G segment customers, regularly improving our product, range and service.
Realizing that our employees are the key to our success, the Company is committed to providing a comfortable and safe working environment. Over the years, having been able to combine the experience, knowledge, the energy and potential of young professionals and experienced specialists, today we have a strong "Autofan family", thanks to whose united and team work, we record such results and successes that could not be achieved without professional and dedicated employees.