Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
09.07.2025

Նկարագրություն

Սիրքուս Շոու կազմակերպությունը փնտրում է փորձառու և բարձր որակավորում ունեցող Հաշվապահի՝ ֆինանսական գործառնությունների ճշգրիտ և արդյունավետ վարումն ապահովելու համար: Սույն դերը հնարավորություն կտա ապահովելու հետագա շարունակական կարիերայի աճ հաշվապահական հաշվառման ոլորտում:

Պարտականություններ

  • Վաճառքների, մուտքի և ելքի օրդերների ձևակերպում 1C ծրագրում,
  • Էլեկտրոնային դրամարկղային գրքի լրացում, վարում,
  • Հարկային հաշիվների դուրսգրում և ներբեռնում,
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում և վերահսկում,
  • Կրեդիտորների ռեեստրի վարում, վճարման հանձնարարականների պատրաստում,
  • Ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում,
  • Հաղորդակցություն, կապի պահպանում բանկի գործընկերների հետ,
  • Ղեկավարության կողմից տրվող առանձին հանձնարարություններ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում,
  • Առնվազն 3 տարվա համանման աշխատանքային փորձ,
  • 1C 8.3 бухгалтерия, зуп և Taxservice ծրագրի տիրապետում
  • Հաշվային պլանի իմացություն,
  • ՀՀ Հարկային օրենսգրքի, ՀՀ ԱՕ-ի միջին մակարդակի իմացություն,
  • Ռուսերենի աշխատանքային հաղորդակցման մակարդակ,
  • Ֆինանսական և հաշվապահական հարցերի մեկնաբանման և վերլուծության հմտություն,
  • Ուշադրություն մանրուքներում, կենտրոնացվածություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթ՝ 09։00-18։00 կամ 10։00-19։00,

  • Մասնագիտական առաջընթացի հնարավորություն,
  • Առողջության ապահովագրության փաթեթ,
  • Ներքին ծառայություններից օգտվելու արտոնություններ։

Ինչպես դիմել՝

Եթե ծանոթացել եք թափուր աշխատատեղի նկարագրությանը, կարծում եք, որ համապատասխանում եք պահանջներին և այս դիրքը դիտարկում եք որպես կարևոր քայլ ձեր կարիերայում, հրավիրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականը նամակի թեմա դաշտում նշելով՝ “Հաշվապահ”։

Հետադարձ կապ

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր թեկնածուներին մեր թափուր աշխատատեղի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար։
Հետադարձ կապ կտրամադրվի միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուներին՝ ինքնակենսագրականը ստանալու պահից մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
151-500

"Circus Show" LLC is a creative company operating internationally, specializing in the organization and execution of vibrant circus performances, captivating show programs, and unforgettable entertainment events. Our unique team of professionals brings together talented artists, innovative technologies, and original ideas, creating magic on stage.
Join us and become a part of a world of amazing spectacles!

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Sports Package
Սպորտային փաթեթ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում