Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ

"Թամարա" ՍՊԸ

Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
02.07.2025

Նկարագրություն

«Թամարա» ընկերությունը փնտրում է աշխույժ, միշտ սովորելու պատրաստակամությամբ, նախաձեռնող հաշվապահի:

Պարտականություններ

  • Հաշվապահական հաշվառման վարում՝ ներառյալ հարկային հաշիվների և հաշվետվությունների պատրաստում ՀՀ օրենսդրությանը համապատասխան,
  • Ներմուծումների ամփոփում (նաև ԵՏՄ),
  • Հարկերի և տուրքերի հաշվարկի և վճարման վերահսկում,
  • Պարտականություններից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • 1C և ՀԾ ծրագրերի գերազանց իմացություն,
  • Արագաշարժ, նախաձեռնող և ուշադիր,
  • Առաջնահերթությունը որոշելու կարողություն,
  • Թիմային աշխատանքի ունակություն:

Հավելյալ նշումներ

Մրցակցային աշխատավարձի քաղաքականություն:

Ընկերությունն ապահովում է աշխատակիցների երկկողմանի տեղափոխումը:

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
093949090

36 տարվա փորձ ունեցող «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը հայաստանյան շուկայում պաղպաղակի, կաթնամթերքի, խմորեղենի և կիսաֆաբրիկատների սառեցված արտադրանք արտադրող խոշորագույն և առաջատար ընկերություններից է: 1988թ. հիմնադրված «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը շարունակում է ընդլայնել իր արտադրության և վաճառքի ծավալները՝ շնորհիվ նորարար սարքավորումների և բարձրորակ հումքի, ինչպես նաև աշխատատեղերի քանակի ավելացման։ Այսօր ընկերությունն արտադրում է ավելի քան 90 տեսակի պաղպաղակ, 25 տեսակի կաթնամթերք, 40 տեսակի խմորեղեն և 40-ից ավել տեսակի սառեցված կիսաֆաբրիկատ արտադրանք։ Հավատարիմ մնալով բարձրորակ և առողջ սնունդ արտադրելու իր սկզբունքին՝ «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը մշտապես վայելում է սպառողների վստահությունը, ինչի մասին են վկայում ընկերությանը շնորհված մի շարք ազգային և միջազգային մրցանակներ, ինչպիսիք են «Տարվա առաջնորդ N1», Հայաստանի սպառողների ասոցիացիայի «Ժողովրդական ապրանքանիշը N1», «Համազգային վստահությունը», Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի «Տարվա սիրված և սննդարար պաղպաղակ մանուկների համար», «The Arch of Europe» փարիզի, Gallup միջազգային ընկերության «Լավագույն պաղպաղակի լավագույն բրենդ 2022թ.» և բազմիցս այլ տարածաշրջանային և միջազգային մրցանակներ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում