
Հաշվապահ
Սաութ Գեյթ ՓԲԸ
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
22.06.2025
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
ՍԱՈՒԹ ԳԵՅԹ ՓԲԸ-ն զբաղվում է հաշվապահական, իրավաբանական, խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ։
Հրավիրում ենք դիմելու հաշվապահի թափուր հաստիքի համար։
Պարտականություններ
- Ակտիվների և պարտավորությունների հաշվառում հաշվապահական ծրագրում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլում հաշվառման մեջ,
- Ստացված հաշիվների ձևակերպում,
- Բանկային փոխանցումների հաստատում և իրականացում,
- Հաշիվների, ակտերի կազմում,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- Հիմնական միջոցների հաշվառման վարում,
- Աշխատավարձի հաշվարկ և ձևակերպումներ,
- Կնքվող պայմանագրերի ստուգում հարկային և ֆինանսական ռիսկերի մասով,
- Հաշվապահության վարման հետ կապված տեղեկատվության հավաքագրում և ամփոփում,
- Պաշտոնին առնչվող այլ գործառույթների իրականացում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների ոլորտներում,
- Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
- Հարկային և աշխատանքային օրենսդրությունների բավարար իմացություն,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- Microsoft Office (մասնավորապես Excel), ՀԾ ծրագրերի իմացություն,
- Վերլուծական մտածողություն և հետևողականություն,
- Միաժամանակ տարբեր առաջադրանքների վրա աշխատելու կարողություն։
Առավելություններ
Աշխատավարձի տարեկան վերանայում
Կորպորատիվ միջոցառումներ
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Անվճար կայանում