Հաշվապահ
Central Expert
Քաղաք`
Երևան
Աշխատավարձ`
Ամսական
400,000-500,000
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին, Փորձառու
Ոլորտ`
Հաշվապահություն, Աուդիտ
Նկարագրություն
<<Ցենտրալ Էքսպերտ>> փորձագիտական ընկերությանը անհրաժեշտ է հաշվապահ հաշվետար։
Պարտականություններ
- Տարբեր ոլորտի կազմակերպությունների ամբողջական հաշվապահական հաշվառման վարում ՀԾ-Հաշվապահ ծրագրի միջոցով,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, հիմնական միջոցների, եկամուտների և ծախսերի հաշվառում,
- Պահեստի շարժի հաշվառում,
- Բանկային փոխանցումների կատարում, քաղվածքների մուտքագրում ՀԾ Հաշվապահ ծրագիր,
- ԵՏՄ և երրորդ երկրից ներմուծումների ձևակերպում, ինքնարժեքի հաշվարկ,
- Աշխատավարձի հաշվարկ, կադրային փաստաթղթերի կազմում,
- Հաշվետվությունների կազմում և համապատասխան մարիններին ներկայացում,
- Հաշվապահական և հարկային հաշվառման հետ կապված այլ գործառույթների իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն՝ ֆինանսների, հաշվապահության, կամ տնտեսագիտության ոլորտներում,
- Հաշվապահության ոլորտում աշխատանքային փորձ,
- ՀԾ-հաշվապահ, Taxservice, Ms Excel, Ms Word ծրագրերի իմացություն,
- Պարտաճանաչություն, աշխատասիրություն, ժամանակի կառավարման ունակություն, նորը սովորելու ցանկություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-18:00: