
Հաշվապահ
Հախվերդյան Շինմոնտաժ ՍՊԸ
Նկարագրություն
Արտադրությամբ, վաճառքով և ծառայությունների մատուցմամբ զբաղվող, ոլորտի առաջատար կազմակերպությանն անհրաժեշտ է փորձառու հաշվապահ։
Պարտականություններ
- Հաշվապահական հաշվառման վարում համաձայն հաշվապահական ստանդարտների և հարկային օրենսդրության,
- Գնորդների և մատակարարների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողություն,
- Սահմանված կարգով և ժամկետներում Եկամտային, ԱԱՀ, վիճակագրական հաշվետվությունների պատրաստում և պետական մարմիններին հաշվետվությունների ներկայացում,
- Հաշիվ/ապրանքագրերի դուրս գրում, ձևակերպում,
- Բանկերի և դրամարկղի միջոցով կատարվող գործարքների հսկողություն,
- Ծախսերի ճշգրիտ վարում՝ համաձայն հաշվային պլանի,
- Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Հարկային օրենսդրության գերազանց իմացություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն՝ E-invoising, tax-online, Microsoft Office, 1C (8․3),
- Թիմում աշխատելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և աշխատանքի հանդեպ բարեխիղճ վերաբերմունք։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա՝ 09։00-18։00, շաբաթ օրը՝ 09։00-16։00։
«Հախվերդյան-Շինմոնտաժ» ընկերությունն իր ոլորտում հանդիսանում է ամենախոշոր կազմակերպություններից մեկը Հայաստանում: Այն հիմնադրվել է 1991 թվականին` Վիլիկ Հախվերդյանի կողմից:
Ընկերությունն առաջին անգամ հայկական շուկային է ներկայացրել նոր տեխնոլոգիաներով արտադրված շենքերի արտաքին ֆասադների երեսապատման ալյումինե կոմպոզիտային պանելներ, դռների, պատուհանների, ինչպես նաև՝ ապակեպատ ֆասադների ալյումինե պրոֆիլներ, օրգանական ապակիներ, պոլիկարբոնատե թերթեր, արդյունաբերական նշանակության չժանգոտվող պողպատյա թիթեղներ և խողովակներ, գովազդային նշանակության նյութեր և մի շարք այլ ապրանքատեսակներ, որոնք նոր շունչ հաղորդեցին արդի շինարարության ոլորտներին:
Այժմ ընկերությունը հայկական շուկայում հանդես է գալիս ավելի քան 35 000 անուն ապրանքատեսականիով:
«Հախվերդյան-Շինմոնտաժ» Ընկերությունը հանդիսանում է ոլորտի մի շարք հայտնի արտերկրյա ընկերությունների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որոնցից են` MARGA CIPTA (Ինդոնեզիա), DONJOY (Չինաստան), RITRAMA (Մեծ Բրիտանիա) ,MACROLUX (Շվեյցարիա), PALRAM (Իսրայել), PLASTILUX (Ռուսաստան) , FLEXIDOOR (Պորտուգալիա), ALCAN (Գերմանիա), ALCOTEK (Ռուսաստան)և այլն :
Ընկերությունը համագործակցում է նաև եվրոպական այլ հանրաճանաչ ընկերությունների հետ, ինչպես օրինակ` MACO (Ավստրիա), G-U (Գերմանիա), MEDOS (Լեհաստան), ALUMINCO (Հունաստան), և այլն:
Բացի վերոնշյալից, «Հախվերդյան-Շինմոնտաժ» Ընկերությունը 1991- թվականից ի վեր մասնագիտացված է դռների և պատուհանների, ապակեպատ ֆասադների, ապակյա տանիքների և հատակների, բազրիքների, ապակյա կոնստրուկցիաների , արտաքին պաշտպանիչ շերտավարագույրների , ինչպես նաև՝ գովազդային վահանակների, տուփերի և տառերի պատրաստման մեջ: