
Հաշվապահ
TOP FLOOR
Նկարագրություն
Թոփ-Տեխ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը անհրաժեշտ է փորձառու հաշվապահ։
Պարտականություններ
- Բանկային վճարումների կատարում ինտերնետ բանկինգով
- Բանկային քաղվածքների ձևակերպում և մնացորդների ստուգում
- Ստացված հաշվարկային փաստաթղթերի ձևակերպում
- Մանրածախ վաճառքների գծով ՀԴՄ և անկանխիկ գործարքների փաստաթղթերի հաշվապահական գրանցում և վերահսկում
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում և վերահսկում
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
- Համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ նվազագույնը 2 տարի
- ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների իմացություն
- ՀԾ հաշվապահ և ՀԾ առևտուր ծրագրերի լավ իմացություն
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն
- Արագ կողմնորոշվելու, մատակարարների և գնորդների հետ հաղորդակցվելու հմտություն, ժամանակի ճիշտ կառավարում,
- Թիմում աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը՝ 150000-200000՝ ըստ փորձառության։
Բոլոր հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը՝ (CV) նշված էլեկտրոնային հասցեին:
Եվրոպական բրենդային հատակի ծածկույթների մասնագիտացված խանութների ցանց։ Top Floor-ը հանդիսանում է մի շարք եվրոպական առաջատար ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։