Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ

Գոլդշին

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 350,000-450,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
16.03.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Գոլդշին ընկերությունը փնտրում է հաշվապահ:

Պարտականություններ

  • Հաշվապահական հաշվառման վարում համաձայն հաշվապահական ստանդարտների և հարկային օրենսդրության,
  • Գնորդների և մատակարարների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողություն,
  • Եկամտային, ԱԱՀ, վիճակագրական հաշվետվությունների պատրաստում
  • Սահմանված կարգով և ժամկետներում Եկամտային, ԱԱՀ, վիճակագրական հաշվետվությունների պատրաստում և պետական մարմիններին հաշվետվությունների ներկայացում,
  • Հաշիվ/ապրանքագրերի դուրս գրում, ձևակերպում,
  • Բանկերի և դրամարկղի միջոցով կատարվող գործարքների հսկողություն,
  • Ծախսերի ճշգրիտ վարում՝ համաձայն հաշվային պլանի,
  • Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Համակարգչային ծրագրերի`ՀԾ, E-invoicing, tax-online ,Microsoft Office, 1C իմացություն
  • Հարկային օրենսգրքի գերազանց իմացություն,
  • Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Թիմում աշխատելու կարողություն,
  • Ակտիվ, պատասխանատու անձնավորություն,
  • Բազմախնդիր իրավիճակում աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա գրաֆիկ, 09:00-18:00/ շաբաթ օրը՝ 09:00-16:00/։

Աշխատավարձը` 350.000-450.000 ՀՀ դրամ/ բոնուսային և ֆիքսված աշխատավարձը ներառյալ/՝ կախված աշխատանքային փորձից և մասնագիտական հմտություններից:

Երևանից տեղափոխությունն ապահովում է ընկերությունը:

Դիմելու համար ինքնակենսագրականը ուղարկել էլ. Հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքը:

Ընկերության մասին
address
Հասցե
Բալահովիտ 8/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
98549830

Գոլդշին ընկերությունը տանիքի ծածկերի արտադրության ոլորտում առաջատարներից մեկն է ՀՀ-ում: Գոլդշինը հիմնադրվել է 2009 թ-. ին և իր ուրույն տեղն է զբաղեցնում է հայկական
շուկայում: Մենք խորը մասնագիտացված ենք տանիքի ծածկույթի արտադրության մեջ, իր աքսեսուարներով եւ ջրահեռացման համակարգերով, սենդվիչ պանելների արտադրությամբ և առաջարկում ենք որակյալ և երկարակյաց ապրանքատեսականի, որը կծառայի Ձեզ տարիներ շարունակ:

Գոլդշինը առաջարկում է՝ լավագույնը, որակյալը, ապահովը և գեղեցիկը :

Տրամադրում ենք եզակի՝ մինչև 50 տարվա գործարանային երաշխիք:Ի դեպ,Գոլդշին ընկերությունը հանդիսանում է հարավկորեական KG DONGBU STEEL համաշխարհային թիթեղներ արտադրող ընկերության ամենախոշոր պաշտոնական առևտրային գործընկերը ՀՀ-ում , և որի կողմից էլ ստացել է հավաստագիր:

Մենք իրականացնում ենք ՝
Անվճար խորհրդատվություն.

Պրոֆեսիոնալ սպասարկում,

Անվճար առաքում,
Տեղում ապառիկը վաճառք:

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 044344344, 011344344, 093344346

Գոլդշինը Ձեր կողքին է՝ անկախ եղանակային պայմաններից:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Trainings
Թրեյնինգներ
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում