Հաշվապահ
Արամյանց Բժշկական Կենտրոն
Նկարագրություն
Արամյանց բժշկական կենտրոնը փնտրում է հաշվապահի։
Պարտականություններ
- Ապահովել հաշվապահական բազայում տեղեկատվության ամբողջականությունը և ճշգրտությունը,
- Իրականացնել հարկային հաշվարկներ ճշգրիտ և ժամանակին,
- Հաշվառել, վերլուծել դեբիտորական և կրեդիտորական պարտքերը, հիմնական միջոցները, եկամուտները և ծախսերը,
- Մասնակցել հաշվապահական հաշվառման քաղաքականության ձևավորմանը, օժանդակել ամենօրյա հաշվապահական խնդիրների լուծման գործընթացին,
- Պատրաստել հաշվետվություններ, դրանց հիման վրա իրականցնել համապատասխան վերլուծություններ և կանխատեսումներ,
- Իրականացնել աշխատավարձի հաշվարկ։
Պահանջներ
- Համապատասխան կրթություն,
- Աշխատանքային փորձ,
- 1C 8,2 8,3 ծրագրի իմացություն,
- Պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա՝ 09:00-18:00։
Բազմապրոֆիլ բժշկական կենտրոն․ Ստեղծված է 1972թ․, սկսել է վերանորոգման և վերազինման աշխատանքներ 2018թ․ Այստեղ գործում է 13 նեղ մասնագիտական ծառայություններ: 1. Ընդհանուր թերապիա 2. Ընդանուր և ներանոթային սրտաբանություն 3. Քիթ-կոկորդ-Ականջաբանություն 4. Դիմածնոտային վիրաբուժություն 5. Պլաստիկ Վիրաբուժություն 6. Ընդհանուր վիրաբուժություն 7. Էնդոսկոպիկ վիրաբուժություն 8. Անոթային վիրաբուժություն 9. Էնդոսկոպիկ և ռեկոնստրուկտիվ գինեկոլոգիա 10. Վնասվածքաբանություն և օրթոպեդիա 11. Անեսթեզիոլոգիա և վերակենդանացում 12. Ախտորոշիչ լաբորատորիա 13. Դիագնոստիկ բաժանմունք