Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ

X-Group

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
12.09.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Բարձրակարգ ռեստորանային համալիրում անհրաժեշտ է փորձառու հաշվապահ:

Պարտականություններ

  • Ապահովել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների հաշվառում և գույքագրում,
  • Ապահովել կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգումը և հաշվառումը,
  • Ապահովել հիմնական միջոցների և այլ նյութական արժեքների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ՝ ժամանակին և պատշաճ գույքագրման տեսակետից,
  • Ապահովել առանձին ծախսային ծրագրերի գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառումը,
  • Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջներ

  • Ցանկալի է բարձրագուն կրթություն` տնտեսագիտության և հաշվապահության ոլորտում,
  • 1C ծրագրի իմացություն, Iiko ծրագրի իմացությունը առավելություն է,
  • ACCA հաշվապահական որակավորման համապատասխան աստիճանի առկայությունն կդիտվի որպես առավելություն,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ :

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի - ուրբաթ, ժամը 10․00-18․00, շաբաթ՝ 10․00-15․00 ։

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Մյասնիկյան 40
Phone
Հեռ.
010544826
«Իքս Գրուպ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին: Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, այն այսօր գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում ներառել է հետևյալ ոլորտները. Հյուրանոցային ծառայություններ Թռչնաբուծություն Շինարարություն Արտադրություն Մանրամեծածախ վաճառք Ֆրանչայզինգ «Իքս Գրուպ»-ի կազմի մեջ մտնում են տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան և ամենամեծ ջրային ատրակցիոնը, Հայաստանում կահույքի ամենամեծ ցանցը, Ռուսաստանի Դաշնությունում ամենահին մանկական առևտրի կենտրոնը: «Իքս Գրուպ» ընկերության ամենակարևոր ձեռքբերումը գործընկերների և հաճախորդների բարձր գնահատականն է:
Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում