Հաշվապահ
Decora
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
20.07.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
«Դեկորա Գրուպ» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում սկսնակ և փորձառու Հաշվապահների թիմին միանալու համար։
Աշխատանքային գրաֆիկ՝ հնգօրյա։
Աշխատանքային ժամեր՝ 9։30-18։30։
Աշխատավայր՝ Ք․ Երևան, Արարատյան 88/8 (Չարբախ):
Պարտականություններ
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
- E-invoicing և 1C ծրագրերով հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում,
- Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում համակարգչային ծրագիր, համակարգում և արխիվացում,
- Բանկերի հետ համագործակցության ապահովում, բանկային հաշիվների ամենօրյա վերահսկում և ձևակերպում,
- Հարկային, վիճակագրական, ֆինանսական հաշվետվությունների կազմում, ներկայացում համապատասխան մարմիններին,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ստուգում, գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների ստուգում և վերահսկում,
- Ղեկավարության կողմից տրվող այլ աշխատանքների իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսական, հաշվապահական կամ տնտեսագիտական ոլորտներում,
- 1+ տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ՝ ցանկալի է արտադրական կամ մեծածախ/մանրածախ առևտրի ոլորտներում,
- Հաշվապահական դասընթացներին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն,
- Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ, 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն (Ընկերությունը հնարավորություն է տալիս զարգացնելու կամ ձեռք բերելու ծրագրային գիտելիքներ),
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ճշտապահություն և ազնվություն,
- Վերլուծական մտածողություն,
- Մանրուքների հանդեպ ուշադրություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Սովորելու ցանկություն: