Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
09.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Պարտականություններ
- Հաշվապահական հաշվառման վարում համաձայն միջազգային հաշվապահական ստանդարտների, ՀՀ օրենսդրության,
- հաշվապահական հաշվառման իրականացման համար տեղեկատվության և տվյալների մուտքագրում հաշվապահական ծրագրում,
- հարկային (ԱԱՀ, Շահութահարկ, Եկամտային հարկ, ոչ ռեզիդենտի շահութահարկ) հաշվետվությունների, Հիմանդրամի տարեկան հրապարակվող, ֆինանսական, վիճակագրական հաշվետվությունների պատրաստում և ըստ ժամանակացույցի ներկայացում համապատասխան մարմիններին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
- աշխատավարձի, հաշվառում և գրանցում,
- դրամական միջոցների հաշվառում, քաղվածքների մուտքագրում, բանկային հաշիվների ստուգում և համադրում
- ապրանքանյութական արժեքների, հիմնական միջոցների և ոչ նյութական արժեքների լրիվ հաշվառում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլում, հաշվապահական հաշվառման մեջ,
- Տրամադրված վարկերի արձանագրությունների մուտքագրում համակարգ, գրաֆիկների կազմում
- Ֆինանսական գործընկերների հետ մնացորդների ճշտում, աուդիտորներին անհրաժեշտ տվյալների տրամադրում
- հաշվապահական փաստաթղթերի ձևակերպում, պահպանում, սահմանված կարգով արխիվացում,
- պարտականությունների շրջանակներում կատարում է ղեկավարի այլ հանձնարարականները:
Պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն,
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձª որպես հաշվապահ (ԱԱՀ վճարող և/կամ ոչ-առևտրային կազմակերպությունում),
- հաշվապահական հաշվառումը կանոնակարգող ՀՀ օրենսդրության իմացություն,
- հարկային օրենսդրության գերազանց իմացություն,
- համակարգչային տեխնիկայի տիրապետում, 1C, e-invoicing ծրագրերի իմացություն,
- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- գերազանց վերլուծական, պլանավորման և հաղորդակցման հմտություններ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերն են ՝ երկուշաբթիից ուրբաթ, աշխատանքային ժամերը՝ 09։00-18։00։
Պայմանագիրը կնքվելու է ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինելու նպատակով։