
Հաշվապահ
Դեֆանս Հաուզինգ Ինվեստ
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
17.05.2025
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Նկարագրություն
<<Դեֆանս Հաուզինգ Ինվեստ>> ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում հաշվապահի:
Պարտականություններ
- Կատարել հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներ` կապված տնտեսական գործառնությունների հետ` ամբողջությամբ կամ մասնակի ուղղություններով հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների, ֆինատնտեսական գործունեության արդյունքների հաշվարկների, ապրանքների արտադրության և իրացման հետ կապված ծախսերը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների և այլ հաշվառումների,
- Կազմել աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթեր,
- Իրականացնել հաշվառման կոնկրետ ուղղություններին համապատասխան սկզբնական փաստաթղթերի ընդունումն ու հսկողությունը, ինչպես նաև դրանց հերթական հաշվառումը,
- Կազմել ապրանքների ինքնարժեքի հաշվարկաման հաշվետվություն, բացահայտել ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները, առաջարկություն պատրաստել դրանց կանխման համար,
- Հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների հիման վրա մասնակցել կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության տնտեսական վերլուծության անցկացմանը` ներտնտեսական պաշարների բացահայտման, փաստաթղթաշրջանառության կատարելագործման հետ կապված միջոցառումներին,
- Հաշվապահական հաշիվներում արտացոլել հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների շարժի հետ կապված բոլոր գործարքները,
- Հաշվապահական հաշվետվություններ կազմելու համար պատրաստել հաշվապահական փաստաթղթեր, ապահովել դրանց պահպանումը, ձևակերպել սահմանված կարգին համապատասխան արխիվացնելու համար,
- Իրականացնել հաշվապահական տեղեկատվության տվյալների բազային ձևավորման, անցկացման և պահպանման հետ կապված աշխատանքներ, փոփոխություններ մտցնել տեղեկատվական և նորմատիվային տեղեկություններում, որոնք օգտագործվում են տվյալների մշակման ժամանակ,
- Աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու համար գտնվել նաև շինարարական աշխատանքների կատարման տարածքի գրասենյակում:
Պահանջվող հմտություններ
- Բարձրագույն կրթություն,
- Համակարգչային գիտելիքներ` Word, Excel, ՀԾ 7, e-invoicing ծրագրերի իմացություն,
- Հայերեն, անգլերենի և ռուսերենի իմացություն,
- Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
- Սեղմ ժամկետում բարձր արդյունավետությամբ աշխատելու ունակություն,
- Հաղորդակցման հմտություն:
Հավելյալ նշումներ
Համապատասխան անձինք կարող են ուղարկել հայերեն կամ ռուսերեն ինքնակեսագրական (CV)։
Ընկերության մասին