Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
22.11.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Արմենիա Վայնը աշխատանքի է հրավիրում Հաշվապահի:

Պարտականություններ

  • Կազմակերպում է հարկային և հաշվապահական հաշվառման պատշաճ իրականացումը, որպեսզի ֆինանսական և հարկային հաշվետվությունները ապահովեն արդյունքների ճշմարիտ և իրական պատկերը,
  • Ապահովում է ընկերության ակտիվների և պարտավորությունների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը ֆինանսական և հարկային հաշվառման մեջ,
  • Կազմակերպում է հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ կազմումը և ներկայացումը անմիջական ղեկավարին,
  • Կազմակերպում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ կազմումը ու ներկայացումը ՀՀ լիազոր մարմիններին,
  • Աջակցում է տարեկան և երկարատև ֆինանսական պլանավորման իրականացման աշխատանքների իրականացմանը,
  • Մասնակցում է Ընկերության բյուջեի պլանավորմանը և բյուջեի կատարման ընթացքի վերահսկմանը,
  • Ձևակերպում է ստացված հաշիվները և ծառայությունները, իրականացնում է բանկային փոխանցումներ
  • Իրականացնում է հաշիվների դուրսգրում, կատարում է (E-invoicing) 7 ՀԾ ծրագրում ձևակերպումներ,
  • Կազմում է և ներկայացնում ֆինանսական հաշվետվություններ (եկամուտների և ծախսերի մասին հաշվետվություն, դրամական միջոցների մնացորդի և շարժի, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի և այլն),
  • Իրականացնում է դրամարկղային գրքերի վարում, մուտքի և ելքի օրդերների կազմում, հսկողություն, Taxservice-ի և ձևակերպումների ճշտության ստուգում ՀԾ ծրագրում,
  • Իրականացնում է հիմնական միջոցների հաշվառման վարում,
  • Մասնակցում է գույքագրման գործընթացին,
  • Իրականացնում է աշխատավարձի հաշվարկ և ձևակերպումներ,

Անհրաժեշտ որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է հաշվապահության, ֆինանսների ոլորտներում
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
  • Հարկային և աշխատանքային օրենսդրությունների իմացություն
  • Օտար լեզուների բավարար իմացություն
  • Տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
  • Microsoft Office (մասնավորապես Excel), e-Invoicing և ՀԾ ծրագրերի իմացություն
  • Վերլուծական մտածողություն և հետևողականություն
  • Միաժամանակ տարբեր առաջադրանքների վրա աշխատելու կարողություն
Ընկերության մասին
address
Հասցե
Սասունիկ, Արագածոտնի մարզ, Հայաստան
address
Աշխատակիցների քանակ
151-500

«Արմենիա Վայն» ընկերությունը հայկական գինեգործական խոշորագույն ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ ու գինեգործությամբ, այնպես էլ կոնյակագործությամբ և օղու արտադրությամբ: Ընկերության վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք ընկերության վեբ կայքը` www.armeniawine.am.

Տեսնել ավելին
Առավելություններ
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Preferential financial services
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում